ՀՈԲ 3:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կերակուրիցս առաջ հեծությունը հասավ. արցունքներով ու ահով ընկճված եմ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև հացիս փոխարեն հառաչանք է գալիս, ու հեծեծանքներս ջրերի պես հոսում են։ |
Իսկ արդ ո՞վ է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տե՜ր, Կամ ումի՞ց է իմ ուժն ու կարողությունը, եթե ոչ քեզանից։
և առհասարակ թափառելու են արջերի ու աղավնիների նման։ Մենք երկար սպասեցինք դատաստանի, բայց չեղավ, սպասեցինք փրկության, բայց այն հեռացավ մեզնից,
ու թեև ասացի, թե պիտի կանչեմ ու աղաղակեմ, սակայն նա փակել ու կապանք է դրել, որ աղոթքներս իրեն չհասնեն։
Եվ հավաքվեցին Մասեփայում, ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առջև՝ գետնին, այդ օրը ծոմ պահեցին և ասացին. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ»։ Եվ Սամուելը Մասեփայում դատեց Իսրայելի որդիների տարաձայնությունները։