ՀՈԲ 26:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հանդարտեցրել է ծովն իր զորությամբ, և օվկիանոսն է իր իմաստությամբ տարածվել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իր զորությամբ ծովն է խաղաղեցնում և իր գիտությամբ Ռահաբին ջարդում։ |
Ի՞նչ օգուտ կա քեզ իմ արյունից, Եթե ապականության մեջ իջնեմ. Մի՞թե հողը կգովաբանի քեզ Կամ կպատմի քո ճշմարտությունը։
քանզի Զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտավանների դեմ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների դեմ, որոնք պիտի խոնարհվեն,
Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ ալեկոծում եմ ծովը և նրա ալիքներին ստիպում գոչել. Զորությունների Տեր է իմ անունը։
Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղե՛մ, և հագի՛ր քո բազկի զորությունը, զարթնի՛ր, ինչպես հին օրերում, ինչպես վաղեմի ժամանակներում։ Մի՞թե դու նա չես, որ հատեցիր լայնությունը, վանեցիր վիշապին. Դու այն չե՞ս,
Տերը, որ արևը հաստատեց ցերեկվա լուսավորության, իսկ լուսինն ու աստղերը՝ գիշերվա լուսավորության համար, աղաղակ տվեց ծովին, ու նրա ալիքները շառաչում են, նա, որի անունը Տեր Ամենակալ է, այսպես է ասում.
Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։