ՀՈԲ 24:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիվանդանալիս չի ակնկալի, որ կառողջանա, այլ կընկնի նա հիվանդությունից. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ինքը ապահովությամբ տալիս է նրան, որ իրեն վստահի, իսկ աչքերը նրա ճանապարհին են։ |
Բայց ով որ չար լինի, թող երբեք չհուսա, թե անպարտ կլինի։ Եվ ով բարկացնի Տիրոջը, նրանց համար մի՞թե քննություն չի լինի։
Բայց հողի բարիքը հավասար է բոլորի համար, և ամենքի վրա իշխող թագավորն օգտվում է մշակված հողից։
Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարիք գործել։
«Եկե՛ք,- ասում են,- գինի առնենք և հարբենք գինով. այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերությունը կլինի»։
Քանի որ եթե թաքնվեն դժոխքում, այնտեղից իմ ձեռքը դուրս կբերի նրանց, և եթե ելնեն երկինք, այնտեղից էլ կիջեցնեմ նրանց, և եթե թաքնվեն Կարմելոսի բարձունքներում, այնտեղ էլ կփնտրեմ ու կբռնեմ նրանց։
Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տերն ուշանում է գալ”, և սկսի ծեծել ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել,
Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։
Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ես եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը և հատուցելու եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ ըստ իր գործերի։