ՀՈԲ 23:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը հիվանդացրեց սիրտս, Ամենակալը տագնապեցրեց ինձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստված սիրտս թուլացնում է, Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։ |
Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։
Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։
Թող երբեք չահաբեկվեն ձեր սրտերը, մի՛ վախեցեք այն լուրերից, որ կլսեք երկրում, որովհետև նույն տարում պիտի գա մի լուր, իսկ հաջորդ տարում՝ այլ լուր, և անիրավություն պիտի լինի երկրում, խայտառակություն՝ խայտառակության վրա։
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. որպես թշվառության վրա թշվառություն կգա
և ասի նրանց. “Լսե՛ք, Իսրայե՛լ, ահավասիկ դուք այսօր պատերազմի եք ելնում ձեր թշնամիների դեմ։ Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք ու նրանց առջևից մի՛ նահանջեք,
Նա ասաց նրանց. «Ինձ Նոոմին մի՛ կոչեք, այլ կոչե՛ք Դառնացած, որովհետև Ամենակարողը խիստ դառնացրեց ինձ։