Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 1:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Նա ասաց նրանց. «Ինձ Նոոմին մի՛ կոչեք, այլ կոչե՛ք Դառնացած, որովհետև Ամենակարողը խիստ դառնացրեց ինձ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եվ նա ասաց նրանց. «Ինձ Նոեմի մի՛ կոչեք. ինձ Մարա՛ կոչեք, որովհետև Ամենակարողը դառնությամբ լցրեց ինձ։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 1:20
16 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։


Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին։


Այն օրը ես հանձնվեցի մինչև առավոտ. ասես առյուծը ջարդել էր իմ բոլոր ոսկորները. ցերեկից գիշեր հանձնված մնացի։


Քո աթոռը հաստատված է Արդարության և իրավունքի վրա. Ողորմությունն ու ճշմարտությունը Քո երեսի առջևից պիտի ընթանան։


Դու փշրեցիր վիշապի գլուխը Եվ որպես կերակուր տվեցիր եթովպացիների զորքերին։


Արդ, իմացե՛ք. Տերն է ինձ խռովեցնողը. իմ առջև իր պատվարն է բարձրացրել։


Երանելի է այն մարդը, որին Տերը խրատում է երկրի վրա. Ամենակալի խրատից մի՛ հրաժարվիր։


Կգտնե՞ս Տիրոջ հետքերը, կամ Ամենակալի հաստատած սահմաններին կարո՞ղ ես վերահասու լինել։


որ երևացի Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Նրանց Աստվածն եմ, և իմ անունը Տեր է, բայց նրանց այդ չհայտնեցի։


Եվ իմ Աստվածը թող այնպես անի, որ շնորհ գտնեք այդ մարդու մոտ, և նա ձեզ հետ արձակի ձեր մյուս եղբորն ու Բենիամինին։ Իսկ ես եթե անզավակ պիտի մնամ, թող անզավակ մնամ»։


Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։


Քաղաքի մեջ տաճար չտեսա, քանզի Տերը՝ Ամենակալ Աստված, և Գառն էին տաճար նրա մեջ։


«Ես եմ Այբը ու ես եմ Քեն»,- ասում է Տերը՝ Աստված, նա, որ Է, որ էր և որ գալու է՝ Ամենակալը։


Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետև այն դառն էր։ Այդ պատճառով էլ Մովսեսն այդ վայրն անվանեց Դառնություն [𝕸 Մեռա]։


ինձ հանգիստ էլ չի տալիս, դառնությամբ է լցրել ինձ.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ