ՀՈԲ 22:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կբազմես ամուր վեմի վրա, ինչպես Սովփերի ձորի ժայռի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե ոսկու կտորի հետ հողի պես վարվես, Ոփիրի ոսկու հետ էլ՝ հեղեղատների քարերի պես, |
Քիրամի նավը, որ Սոփերից ոսկի էր բերում, Սոփերից բերեց նաև չափազանց շատ անտառանյութ և թանկագին քարեր։
Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաև լվացարանները, իսկ Լիբանանի անտառի տան ամբողջ ամանեղենը ոսկեպատ էր։ Արծաթե ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրոք արծաթը հարգի չէր։
Պղնձե զոհասեղանը, որ պատրաստել էր Հովրի որդի Ուրիի որդի Բեսելիելը, այնտեղ էր՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու նրա ուղեկիցները խոնարհվեցին դրա առջև։
Սողոմոնի ծառաներն ու Քիրամի ծառաները Սովփերից Սողոմոնին ոսկի, նոճու փայտ և թանկարժեք քարեր բերեցին։
Արքան ոսկին ու արծաթը հասարակ քարի պես դարձրեց Երուսաղեմում, իսկ մայրի փայտը՝ դաշտի մոլաթզենիների չափ առատ։
Եվ Ամենակալը քեզ օգնական կլինի թշնամիներիդ դեմ ու հայտնապես կվարձատրի քեզ, ինչպես զտած արծաթ։
Իսկ մնացածներն ավելի հարգի պիտի լինեն, քան մաքուր ոսկին, մարդն ավելի արժեք պիտի ունենա, քան Սոփերի թանկագին քարերը։