24 Եթե հողիս մեջ ոսկի պահեցի, հույս դրեցի թանկ քարերի վրա,
24 Եթե ես ոսկին եմ իմ հույսն արել կամ մաքուր ոսկուն ասել եմ՝ իմ վստահությո՜ւնն ես,
Ով հույսը դնում է հարստության վրա, պիտի կործանվի, իսկ ով օգնում է արդարներին, պիտի պայծառանա։
Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը. Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի, Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։
Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։
որովհետև բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազմաթիվ ցավերի մեջ։
Չլինի թե հարստանամ և ստեմ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու գողանամ և երդվեմ իմ Աստծով։
Մեծատունների հարստությունն ամուր պահպանում է իրեն, իսկ աղքատությունը կործանում է աղքատներին։
Նրանք իզուր հետապնդեցին ինձ. Թող երկրի անդունդների խորքը մտնեն,
Դու, որ ատեցիր իմ խրատը, մերժեցիր Եվ հետ նետեցիր բերանիս բոլոր խոսքերը։
Սպանե՛ք, ուրեմն, ձեր երկրավոր ցանկությունները՝ պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը և ագահությունը, որ կռապաշտություն է,
Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։
Հակոբը լսեց Լաբանի որդիների ասածները, թե՝ «Հակոբը ձեռք գցեց մեր հոր ողջ ունեցվածքը և մեր հոր ունեցվածքի շնորհիվ հարստացավ»։
Իսկ Հիսուսը, այս ու այն կողմ նայելով, ասաց աշակերտներին. «Որքա՜ն դժվար է Աստծու արքայություն մտնել նրանց համար, ովքեր հարստություն ունեն»։
Կբազմես ամուր վեմի վրա, ինչպես Սովփերի ձորի ժայռի վրա։
այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։
Կամ քո իմաստության ու առևտրի առատությա՞մբ ես հարստությունդ բազմապատկել. իսկ սիրտդ քո հարստությամբ է հպարտացել”։