Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 21:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իր ունեցվածքը մի օր վերջ կտա իր որդիներին. Տերը կհատուցի և ճանաչել կտա իրեն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ասում ես. “Աստված նրա հանցանքը նրա զավակների համար է պահում. թող հենց նրան հատուցի, որ ինքը հասկանա։

Տես գլուխը



ՀՈԲ 21:19
23 Խաչաձեւ Հղումներ  

Չէ՞ որ եթե զոհ ես մատուցում, բայց ուղիղ չես մատուցում, մեղանչած ես լինում։ Հանդարտվի՛ր. նա քեզ պիտի հնազանդվի, և դու պիտի իշխես նրա վրա»։


որ այսօր ինձ արյունակից էր և արքայի կողմից էր նշանակված։ Իսկ այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից ավելի դաժան են։ Տերը չարին թող նրա չարության համեմատ հատուցի»։


Կբազմես ամուր վեմի վրա, ինչպես Սովփերի ձորի ժայռի վրա։


Սիրտս խռովվեց իմ մեջ, և մահվան երկյուղ եկավ վրաս։


Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,


Քո որդիներին պատրաստի՛ր իրենց հայրերի մեղքերի պատճառով սպանվելու համար, որպեսզի ոտքի չելնեն նրանք, չնվաճեն երկիրը և այն չլցնեն պատերազմներով»։


Այն օրերին այլևս չեն ասելու. “Հայրերն ազոխ կերան, որդիների ատամներն առան”,


Եվ եթե որդի ծնի, սա էլ տեսնի իր հոր գործած բոլոր մեղքերը, վախենա և նույն բաները չանի,


«Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն ասացվածքը, որ ասվում է ձեր՝ Իսրայելի որդիներիդ մեջ, թե՝ “Հայրերը թթու խաղող կերան, որդիների ատամներն առան”։


Ապա կդառնաք և ընտրություն կանեք արդարի և անօրենի միջև, Աստծուն ծառայածի և չծառայածի միջև»։


թե՝ “Տերը երկայնամիտ է, բազումողորմ ու ճշմարիտ, որ ներում է անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը, բայց ամենևին չի մաքրում մեղավորներին, և հայրերի մեղքերը հատուցել է տալիս նրանց զավակներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը”։


Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։


Սակայն քո կարծրությամբ ու չզղջացող սրտով բարկություն ես դիզում ինքդ քեզ վրա բարկության ու Աստծու արդար դատաստանի հայտնության օրվա համար։


Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Մի՞թե այս ամենն ինձ մոտ չի հավաքված և կնքված չի պահվում իմ գանձարանում։


որովհետև իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, և իմ թշնամիներից ես պիտի վրեժ լուծեմ։ Հատուցելու եմ նաև ինձ ատելի մարդկանց։


Աղեքսանդրոսը բազում չարիք պատճառեց ինձ։ Թող Տերը հատուցի նրան ըստ իր գործերի։


Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։