Ամբողջ Իսրայելի մեջ Աբեսաղոմի պես գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչև գլուխը նա ոչ մի արատ չուներ։
ՀՈԲ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սատանան հեռացավ Տիրոջ առջևից և չար վերքերով ոտից գլուխ հարվածեց Հոբին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց ու Հոբին նրա ոտքի թաթից մինչև նրա գլուխը չար պալարներով խփեց։ |
Ամբողջ Իսրայելի մեջ Աբեսաղոմի պես գեղեցիկ ու գովելի տղամարդ չկար։ Ոտքի ծայրից մինչև գլուխը նա ոչ մի արատ չուներ։
Նա պատասխանեց. “Կելնեմ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու իրոք կխաբես, դու այդ կարող ես, գնա՛ և այդպե՛ս արա”։
Բայց դե փորձի՛ր մեկնել ձեռքդ ու դիպչել նրա ունեցվածքին ու կտեսնես, որ նա քո ներկայությամբ անգամ չի օրհնի քեզ»։
Ոտքից մինչև գլուխ նրա վրա առողջ տեղ չկա. վերքերի, այտուցների և թարախոտ խոցերի վրա դնելու ո՛չ սպեղանի կա, ո՛չ ձեթ և ո՛չ էլ վիրակապ։
Դրա համար էլ Աստված պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանական դուստրերին, այն օրը Տերը պիտի մերկացնի նրանց զարդարանքը։
Տերը քեզ կհիվանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել։
Տերը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչև գլուխդ անբուժելի խոցերով կվարակի, և դու չես կարողանա բուժվել։
Բայց իրենց ցավերի ու ախտերի պատճառով երկնքի Աստծուն էին հայհոյում և չէին ապաշխարում իրենց գործերից։