5 Ծածկված է մարմինս զազրելի որդերով. հողակոշտեր եմ մաշել ես՝ թարախոտ վերքերն իմ քերելով։
5 Մարմինս որդեր ու հողի կոշտեր է հագել. մաշկս ճաքում է ու հալվում։
Քո փառքը, քո մեծ ուրախությունը դժոխք իջան. քո տան տակը պիտի նեխի, իսկ վրադ որդը պիտի պատի։
Մահվանը ինձ հայր կոչեցի, փտությունը՝ ինձ մայր և քույր։
Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։
Եվ այնտեղ հիշելու եք ձեր բռնած ճանապարհն ու ընթացքը, որոնցով պղծվեցիք։ Ձեր երեսներն եք ծեծելու ձեր գործած բոլոր անիրավությունների համար։
Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանի որ նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, և նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին»։
Ոտքից մինչև գլուխ նրա վրա առողջ տեղ չկա. վերքերի, այտուցների և թարախոտ խոցերի վրա դնելու ո՛չ սպեղանի կա, ո՛չ ձեթ և ո՛չ էլ վիրակապ։
նրանց մեղքերը երեսով տվեցին, ցողի մշուշի նման անհայտ էլ կմնա։ Եվ թող նրան հատուցվի իր արածի համեմատ. անիրավ ամեն մարդ թող ջարդվի քայքայված ծառի պես,
բժշկելով մաշկս, որ այս բոլորը կրեց։ Տիրոջ կողմից են պատահել ինձ այս ամենը,
դարձյալ սաստիկ աղտեղությամբ կներկեիր ինձ՝ պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով.
մինչդեռ մարմինս է հին տիկի պես, կամ էլ ցեցակեր՝ ձորձի պես»։
Բարկությունից մթնեցին իմ աչքերը. խիստ պաշարված եմ բոլորի կողմից։
Իմ այս մորթի տակ մսերս են փտել. ատամներիս մեջ իմ ոսկորներն եմ պահում։