ՀՈԲ 18:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա լույսը խավարելու է իր հարկի տակ, և ճրագը հանգչելու է նրա վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա վրանում լույսը պիտի խավարի, և նրա ճրագը նրա վրա պիտի հանգչի։ |
Սակայն ամբարիշտների ճրագը կմարի. նրանց կհասնի կործանումը. զայրույթից վրեժի երկունքը կբռնի նրանց։
Երբ դու մարես, երկինքը քողով եմ ծածկելու, խավարեցնելու եմ նրա աստղերը, արեգակը ծածկելու եմ ամպերով, լուսինն էլ իր լույսը չի տալու։
արհեստավորներ ու վարպետներ այլևս չպիտի գտնվեն քո մեջ, երկանքի, փեսայի ու հարսի ձայն այլևս երբեք չպիտի լսվի քո մեջ, ճրագի լույսն այլևս երբեք չպիտի փայլի քո մեջ, քանզի քո վաճառականները, որոնք երկրի փառավորներն ու մեծամեծներն էին և որոնք զվարճանում էին քո մեջ, բոլոր ազգերին մոլորեցրին քո թունավոր կախարդությամբ։