Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 18:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 արհեստավորներ ու վարպետներ այլևս չպիտի գտնվեն քո մեջ, երկանքի, փեսայի ու հարսի ձայն այլևս երբեք չպիտի լսվի քո մեջ, ճրագի լույսն այլևս երբեք չպիտի փայլի քո մեջ, քանզի քո վաճառականները, որոնք երկրի փառավորներն ու մեծամեծներն էին և որոնք զվարճանում էին քո մեջ, բոլոր ազգերին մոլորեցրին քո թունավոր կախարդությամբ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Ճրագի լույսն այլևս չպիտի փայլի քո մեջ. փեսայի և հարսի ձայնն այլևս քո մեջ բնավ չպիտի լսվի, որովհետև քո վաճառականները երկրի մեծամեծներն էին։ Որովհետև քո կախարդությամբ մոլորվեցին բոլոր ազգերը։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 18:23
26 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Հեո՛ւ»։ Հեուն ասաց. «Ի՞նչ խաղաղություն, երբ քո մայր Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները շատանում են»։


Սակայն ամբարիշտների ճրագը կմարի. նրանց կհասնի կործանումը. զայրույթից վրեժի երկունքը կբռնի նրանց։


քանզի չարերը զավակ չեն ունենա, և ամբարիշտների ճրագը պիտի մարի։


Իսկ այդ բանն ո՞վ մտածեց Տյուրոսի մասին. մի՞թե նա հետին մեկն էր կամ տկար մեկը։ Նա, նրա վաճառականները քանանացիների պատվավոր մարդիկ էին, նրա առևտրականները երկրի իշխաններն էին։


Սակայն դրանք երկուսն էլ՝ որբևայրությունն ու անզավակությունը, մեկ օրվա մեջ հանկարծակի քեզ վրա են հասնելու, անսպասելի քեզ վրա են գալու քո դյութությունների, քո սաստկացող կախարդությունների պատճառով,


քանզի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ իմ աչքի առաջ և ձեր իսկ օրերում այդտեղից կվերացնեմ ձայնը ցնծության և ձայնն ուրախության, ձայնը փեսայի և ձայնը հարսի։


Դրանց միջից կվերացնեմ ուրախության ձայնը և ձայնը ցնծության, փեսայի ձայնը և ձայնը հարսի, երկանքի ձայնը և ճրագի լույսը։


Հուդայի քաղաքներից և Երուսաղեմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը և ցնծացողների ձայնը, հարսի ձայնը և փեսայի ձայնը, որպեսզի երկիրը անապատ դառնա»։


բազում պոռնկությունների պատճառով։ Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգերին իր պոռնկության մեջ և տոհմերին՝ իր կախարդանքներով։


Ակնածում էին նրանից, որովհետև երկար ժամանակ մոգություններով զարմացրել էր նրանց։


Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։


նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ նրա պոռնկության գինուց հարբեցին երկրի բնակիչները»։


Եվ նրա ճակատին կար գրված խորհրդավոր մի անուն. «Մեծ Բաբելոն, մայր երկրի պոռնիկների և գարշելիների»։


Եվ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների և փողհարների ու թմբկի ձայն այլևս երբեք չպիտի լսվի քո մեջ,


քանի որ նրա կատաղի պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը և երկրի թագավորները, որոնք պոռնկացան նրա հետ։ Եվ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխությունից»։


Եվ նրա վրա պիտի լան ու ողբան երկրի թագավորները, որոնք պոռնկացան և զվարճացան նրա հետ. նրանք պիտի հեծեծեն, երբ տեսնեն նրանից ելնող հուրն ու ծուխը.


Իսկ ծույլերի ու անհավատների, ոճրագործների և պոռնիկների, կախարդների ու կռապաշտների, հմայողներին և բոլոր ստախոս ամբարիշտների բաժինը ծծմբով ու հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է»։


Բայց դուրս պիտի նետվեն շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլորը, որ սիրում են սուտն ու կեղծիքը։


Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։


Եվ երկրի թագավորներն ու իշխանները, հազարապետներն ու մեծամեծները, հզորներն ու բոլոր ծառաները և ազատները թաքնվեցին քարայրներում և ժայռերի ծերպերում։


Եվ նրանք չապաշխարեցին ու չդարձան իրենց մարդասպանությունից, կախարդությունից, պոռնկությունից և գողությունից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ