Քեզ կպատմի իմաստության զորությունը, որ կլինի կրկնակի, քան քոնը։ Ապա կիմանաս, որ ինչ գլխիդ բերել է Տերը, արժանի էր քո գործած մեղքերին։
ՀՈԲ 15:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դո՞ւ ես լսել Տիրոջ հրամանը, թե՞ քեզ է օժտել նա իմաստությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստծու գաղտնիքների՞ն էիր ականջ դնում, թե՞ մարդկային իմաստությունը միայն քեզ է պատկանում։ |
Քեզ կպատմի իմաստության զորությունը, որ կլինի կրկնակի, քան քոնը։ Ապա կիմանաս, որ ինչ գլխիդ բերել է Տերը, արժանի էր քո գործած մեղքերին։
Իսկ ո՞վ մնաց Տիրոջ խորհրդի մեջ, ո՞վ լսեց ու անսաց նրա խոսքին։ Ո՞վ լսեց ու ականջ դրեց իմ խոսքին»։
Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց և ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաները իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին։
Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց չի տրված.
որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը. «Առակներով կբացեմ իմ բերանը, կբացահայտեմ ծածկված բաները, որ կային աշխարհի սկզբից ի վեր» (Սաղ. 77(78).2)։
Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե տերն ի՛նչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ։
Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։
Իսկ արդ, «Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը, որ կարողանա խրատ տալ նրան» (Ես. 40.13)։ Սակայն մենք ունենք Քրիստոսի միտքը։