Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 23:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Իսկ ո՞վ մնաց Տիրոջ խորհրդի մեջ, ո՞վ լսեց ու անսաց նրա խոսքին։ Ո՞վ լսեց ու ականջ դրեց իմ խոսքին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Որովհետև իրենցից ո՞վ է կանգնել Տիրոջ խորհրդում և տեսել ու լսել նրա խոսքը, ո՞վ է ուշ դրել նրա խոսքին ու լսել։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 23:18
11 Խաչաձեւ Հղումներ  

Եթե իմ խորհրդի մեջ մնային, ապա իմ խոսքերը լսելի կդարձնեին իմ ժողովրդին, հետ կպահեին նրան իր չար ճանապարհներից, իր չար վարքից։


Իսկ արդ, «Ո՞վ իմացավ Տիրոջ միտքը, որ կարողանա խրատ տալ նրան» (Ես. 40.13)։ Սակայն մենք ունենք Քրիստոսի միտքը։


Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե տերն ի՛նչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ։


Դրա համար Տերը՝ Աստված, ոչ մի բան չի անի, մինչև խրատ չհայտնի իր ծառա մարգարեներին։


Այն ժամանակ Քանանի որդի Սեդեկիան, մոտենալով Միքիային, հարվածեց նրա ծնոտին ու ասաց. «Ո՞ր ճանապարհով Տիրոջ ոգին անցավ իմ մոտով և խոսեց քեզ հետ»։


Քանանի որդի Սեդեկիան մոտեցավ ու խփելով Միքիայի ծնոտին՝ ասաց. «Տիրոջ ո՞ր ոգին է, որ ինձնից դուրս գալով՝ խոսեց քո մեջ»։


Ակա՛նջ դիր, Հո՛բ, լսի՛ր ինձ, կտրի՛ր ձայնդ, ու ես կխոսեմ։


Չէ՞ որ Տերն է, որ ուսուցանում է հանճար, գիտություն, քանի որ ինքն է քննում իմաստուններին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ