Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 12:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Արդ դուք էլ մա՞րդ եք. կամ իմաստությունը ձեզանո՞վ է ավարտվելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 «Արդարև դուք եք ժողովուրդը, և իմաստությունը ձեզ հետ մեռնելու է։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 12:2
16 Խաչաձեւ Հղումներ  

Ասում եմ ձեր ամոթի համար։ Ձեր մեջ այնքան իմաստուն մեկը չկա՞, որ կարողանա արդար դատ անել իր եղբայրների միջև։


Մենք հիմա՞ր դարձանք հանուն Քրիստոսի, իսկ դուք՝ իմաստո՞ւն Քրիստոսով, մենք տկա՞ր, իսկ դուք՝ հզո՞ր, դուք՝ փառավորվա՞ծ, իսկ մենք՝ անա՞րգ։


Վա՜յ նրանց, ովքեր իրենց իմաստունի տեղ կդնեն, իրենք իրենց աչքին խորագետ կերևան։


Մեծահարուստն իր աչքին իմաստուն է թվում, իսկ հանճարեղ աղքատը դատապարտում է նրան։


Ունկնդրելու եմ իմ ակնածալից խրատը, և իմ բանականության ոգին է պատասխան տալու ինձ։


Բայց դուք էլ, ամենքդ, վե՛ր կացեք, եկե՛ք. ձեր մեջ ես ճշմարտություն չեմ գտնում։


Քանի որ իրենց սրտերը հեռու պահեցին իմաստությունից, ուստի չի բարձրացնի նրանց։


«Հոգով հանճարեղն իմաստությամբ պատասխան չի՞ տա արդյոք. մի՞թե կանցկացնի իր որովայնի ցավը,


Դատարկաբան մարդը խոսքերի մեջ է թաքնվում։ Կնոջից ծնված մարդը նման է անապատի վայրի էշի։


Քեզ կպատմի իմաստության զորությունը, որ կլինի կրկնակի, քան քոնը։ Ապա կիմանաս, որ ինչ գլխիդ բերել է Տերը, արժանի էր քո գործած մեղքերին։


«Ով շատ է խոսում, պարտավոր է նույն ձևով էլ լսել. կամ ով խոսի, կարո՞ղ է խոսելով արդարանալ։ Օրհնյալ է սակավակյաց կանանց ծնունդը։


Հոբը նորից պատասխանեց ու ասաց.


Ո՞ւմ խորհրդակից ես լինելու. արդյոք ո՞չ նրան, ով ամբողջապես իմաստություն է։ Ո՞ւմ հետևից ես արդ գնալու. արդյոք ո՞չ նրա, որի զորությունը այնքա՜ն մեծ է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ