ՀՈԲ 15:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Հոգով հանճարեղն իմաստությամբ պատասխան չի՞ տա արդյոք. մի՞թե կանցկացնի իր որովայնի ցավը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մի իմաստուն մի՞թե օդանման մտքերով կպատասխանի և իր փորն արևելյան քամով կլցնի, |
Սա էլ մի ծանր ցավ է, ինչպես որ եկել է, այնպես էլ կգնա։ Էլ ի՞նչ օգուտ ունի մարդն իր վաստակից, որ քամուն տալու համար է ձեռք բերում։
Եփրեմն ինձ պաշարեց ստությամբ, և Իսրայելի և Հուդայի տունը՝ ամբարշտությամբ. արդ՝ Աստված ճանաչեց նրանց,
Սակայն Եփրեմը չար ոգի է. հետևեց խորշակին, հանապազ ունայն և սնոտի բաներ ավելացրեց, ուխտ կնքեց ասորեստանցիների հետ և յուղ էր տանում Եգիպտոս։
Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։