ՀՈԲ 14:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փլվելու ենթակա լեռը պետք է փլվի. և վեմն էլ պիտի շարժվի իր տեղից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մինչև անգամ սարն ընկնում փշրվում է, ապառաժը՝ իր տեղից փոխադրվում, |
Եվ ինչպես ջրերն են քարերը ողորկում, հեղեղում դաշտերը կոշտ հողի, այնպես էլ մարդու հույսերն ես չքացրել։
իսկ դու բարկությամբ ես շիկացել։ Հիմա եթե դու մեռնես, երկնքի ներքո ամայությո՞ւն է տիրելու, թե՞ լեռներն են հիմնահատակ կործանվելու։
Ո՞վ իր ափով չափեց ջրերը, թզով՝ երկինքը և քիլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։
Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմությունն է պակասելու քեզնից, ո՛չ էլ քո խաղաղության ուխտը պիտի վերանա»,- ասաց Տերը։
Ինչպես մոմը՝ կրակի դիմաց, կրակը կայրի քո հակառակորդներին, և քո անունը հայտնի կդառնա թշնամիներիդ. քո ներկայությունից հեթանոսները խռովության կմատնվեն։
Եվ ահա տաճարի վարագույրը երկու մասի պատռվեց՝ վերից վար, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին,
Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։
Փող հնչեցրեց երկրորդ հրեշտակը, և հրդեհված լեռան նման մի մեծ զանգված ընկավ ծովը, և ծովի մեկ երրորդ մասը արյուն դարձավ,