Հակոբը դադարեց իր որդիներին պատվիրան տալուց, ոտքերը բարձրացրեց, դրեց մահճին, հոգին ավանդեց և միացավ իր նախնիներին։
ՀՈԲ 14:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց վախճանված մարդը՝ ընկածը, գնաց և այլևս գոյություն չունի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց մարդը մեռնում է և անհետանում, իր վերջին շունչը կփչի և այլևս գոյություն չունի։ |
Հակոբը դադարեց իր որդիներին պատվիրան տալուց, ոտքերը բարձրացրեց, դրեց մահճին, հոգին ավանդեց և միացավ իր նախնիներին։
Մենք պանդուխտ ենք քո առջև և օտարական, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի են նման, և մնայուն ոչ մի բան չունենք։
փրկությունը կվրիպի նրանցից, որովհետև նրանց հույսն իրենց կորուստն է։ Ամբարիշտների տեսողությունը կսպառվի»։
նույնպես մարդիկ թե ննջեն, վեր չեն կենա. մինչև երկինքը իսպառ չլուծվի, չեն զարթնի իրենց քնից։
երբ թվա, թե հաստատված է, այն ժամանակ իսպառ կորչելու է. իսկ ովքեր նրան ճանաչում էին, ասելու են՝ ո՞ւր է։
Ինչո՞ւ չես մոռանում իմ հանցանքները, թողություն չե՞ս տալու իմ մեղքերին։ Այժմ ահա հողին եմ դառնում ես, վաղն այլևս չեմ լինի»։
Եվ ո՞վ գիտե, թե մարդու որդիների հոգին ելնում է վեր, իսկ անասունների շունչն իջնում է ցած՝ հողի մեջ։
Եվ նա իսկույն ընկավ նրա ոտքերի առաջ ու շունչը փչեց։ Երիտասարդները ներս մտան և նրան մեռած գտնելով՝ հանեցին ու թաղեցին իր ամուսնու մոտ։