Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 49:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Հակոբը դադարեց իր որդիներին պատվիրան տալուց, ոտքերը բարձրացրեց, դրեց մահճին, հոգին ավանդեց և միացավ իր նախնիներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Երբ Հակոբը վերջացրեց իր որդիներին պատվեր տալը, ոտքերը երկարեց անկողնում, հոգին ավանդեց և միացավ իր ժողովրդին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 49:33
22 Խաչաձեւ Հղումներ  

Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ միանալու իմ ժողովրդին։ Ինձ թաղե՛ք իմ նախնիների մոտ՝ այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է,


Նա տկարանալով մեռավ խոր ծերության մեջ, ալևոր՝ իր բոլոր օրերն ապրելուց հետո, և միացավ իր նախնիներին։


երկնքում գրված անդրանիկների հանդիսավոր ժողովին, բոլորի դատավոր Աստծուն, կատարելության հասած արդարների հոգիներին


Հավատո՛վ հիշեց Հովսեփը իր կյանքի վախճանին իսրայելացիների ելքը և իր ոսկորների վերաբերյալ պատվեր տվեց։


Հակոբը Եգիպտոս իջավ, որտեղ և վախճանվեցին ինքն ու մեր հայրերը։


«Այժմ, ո՛վ Տեր, ըստ քո խոսքի խաղաղությամբ արձակի՛ր քո ծառային.


Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։


Գիտեմ, որ մահը պիտի ջնջի ինձ, քանզի երկիրն է տունը ամենայն մահկանացուի։


Բայց վախճանված մարդը՝ ընկածը, գնաց և այլևս գոյություն չունի։


Գերեզման ես իջնելու ժամանակին հնձված հասուն ցորենի պես, կամ ինչպես ժամանակին մեկտեղված կալի շեղջը։


Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ ապագայում։


Իսահակը տկարանալով մեռավ խոր ծերության մեջ և միացավ իր նախնիներին։ Նրան թաղեցին իր որդիները՝ Եսավն ու Հակոբը։


Իսմայելն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։ Նա տկարանալով մեռավ և միացավ իր նախնիներին։


Ապա նրան դուրս հանեց ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։


այն ագարակում և նրա մեջ գտնվող այն քարայրում, որն իբրև կալվածք գնվեց Քետի որդիներից»։


Հովսեփը, ընկնելով իր հոր դեմքին, լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան։


Եղիսեեն ծանր հիվանդացավ, որից և մեռավ։ Իսրայելի արքա Հովասը մինչ այդ եկել էր նրա մոտ, լաց եղել նրա առջև՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայելի մարտակառքն էիր և նրա հեծելազորը»։


Եղիսեեն մեռավ, և նրան թաղեցին։ Հետևյալ տարին Մովաբի կողոպտիչ զորքը հարձակվեց երկրի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ