Պատասխան ուղարկեցի նրան և ասացի. «Այդ ամենը, որ խոսում ես, իրական չեն, այլ բխում են քեզանից և քո սրտից»։
ՀՈԲ 13:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց դուք բոլորդ անարդար բժիշկներ եք և ողջացնում եք չարիքներ միայն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն դուք ստեր հորինողներ եք, դուք ամենքդ փուչ բժիշկներ եք։ |
Պատասխան ուղարկեցի նրան և ասացի. «Այդ ամենը, որ խոսում ես, իրական չեն, այլ բխում են քեզանից և քո սրտից»։
Ահա ես դեմ եմ այդ մարգարեներին, որոնք մարգարեանում են սուտ տեսիլքներ,- ասում է Տերը,- պատմում են դրանք և իրենց ստությամբ մոլորեցնում իմ ժողովրդին. բայց ես չեմ նրանց ուղարկել, պատվեր չեմ տվել նրանց, և նրանք որևէ օգուտ չեն կարող տալ այդ ժողովրդին,- ասում է Տերը։
Գնա՛ Գաղաադ և բուսայուղ դե՛ղ հավաքիր եգիպտացիների կույս դստեր համար. իզուր ես դեղաբույսեր հավաքում. ոչ մի տեղից քեզ օգուտ չկա։
Իմ ժողովրդի դստեր վերքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում՝ “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”. բայց ո՞ւր է խաղաղությունը։
Մի՞թե Գաղաադում դեղ չի ճարվում, կամ այնտեղ բժիշկ չկա՞. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկություն չեղավ։
տկարացածին չեք զորացրել, հիվանդացածին չեք բժշկել, չարչարվածին չեք խնամել, վիրավորվածին չեք փաթաթել, մոլորվածին հետ չեք դարձրել, կորածին չեք փնտրել, դիմացկունին տանջել եք։
Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր ցավերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մոտ և պատգամավորներ ուղարկեց Հարիմի արքային, բայց նա չկարողացավ ո՛չ ձեզ փրկել, ո՛չ էլ հանգստացնել ձեզ ցավերից։
Երբ Հիսուսը լսեց այս, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես էլ չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։
Նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից, ծախսել էր իր ողջ ունեցվածքը, բայց որևէ օգուտ չէր տեսել, այլ է՛լ ավելի էր վատացել։