Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 46:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Գնա՛ Գաղաադ և բուսայուղ դե՛ղ հավաքիր եգիպտացիների կույս դստեր համար. իզուր ես դեղաբույսեր հավաքում. ոչ մի տեղից քեզ օգուտ չկա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Բարձրացի՛ր Գաղաադ և բալասա՛ն վերցրու, Եգիպտոսի՛ կույս դուստր, զուր ես շատացնում դեղերը. բուժում չկա քեզ համար։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 46:11
15 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե Գաղաադում դեղ չի ճարվում, կամ այնտեղ բժիշկ չկա՞. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկություն չեղավ։


որովհետև սաստկացան նրա հարվածները, քանի որ հասան մինչև Հուդա և մոտեցան մինչև իմ ժողովրդի դռները և Երուսաղեմ։


«Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետև աթոռ չկա, խավարի մե՛ջ մտիր, քաղդեացիների՛ դուստր, դու, որ այլևս չես շարունակելու քնքուշ ու փափկասուն կոչվել։


Թարախակալվեցին քո վերքերը, և քո անկմանը բուժում չկա. բոլորը, որ լսեցին քո գույժը, կծափահարեն քո անկման համար, քանզի ո՞ւմ վրա հանապազ չի գնացել քո չարությունը։


Նրանց կասես նաև այս խոսքը. “Զոր ու գիշեր ձեր աչքերից արտասո՛ւք թափեք, և թող վերջ չլինի դրան, քանզի իմ ժողովրդի կույս աղջիկը մեծ կոտորածի, ամենացավագին հարվածների ենթարկվեց։


Ճշմարիտ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին լուման։


Հուդան ու Իսրայելի որդիներն են քեզ հետ առևտուր արել. ցորենով ու խնկով, դարչինով ու ընտիր-ընտիր մեղրով, յուղով ու խեժով են լցրել քո խառնիխուռն առևտուրը։


և Բաբելոնը հանկարծակի վայր ընկավ ու փշրվեց։ Ողբացե՛ք նրա վրա, նրա վերքերին դե՛ղ արեք. թերևս բժշկվի։


Իրենց հայրը՝ Իսրայելը, ասաց նրանց. «Եթե այդպես է, արե՛ք այդ։ Ձեր ամանները լցրե՛ք մեր երկրի պտուղներով և այդ մարդուն նվերնե՛ր տարեք՝ կնդրուկ, մեղր, խունկ, զմուռս, բևեկն և ընկույզ։


Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։


Նորից պիտի շենացնեմ քեզ, ու դու պիտի շենանաս, ո՛վ Իսրայելի կույս։ Դարձյալ պիտի առնես քո թմբուկը և խառնվես պարողների խմբերին։


«Պատրաստի՛ր ինքդ քեզ, ո՛վ Սիոն, արդարության վրե՛ժ խնդրիր, քո սիրտը թող քո թիկունքի վրա լինի, ճանապա՛րհ ընկիր, վերադարձի՛ր, ո՛վ Իսրայելի կույս, ողբալով դարձի՛ր դեպի քո քաղաքները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ