Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 12:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հայտնի է դարձնում խավարի խորքերը և մահվան ստվերը հանում դեպի լույս։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ի հայտ է բերում խավարի խորունկ բաները և մահվան ստվերը լույսի մեջ է դուրս բերում։

Տես գլուխը



ՀՈԲ 12:22
15 Խաչաձեւ Հղումներ  

Ծառաներից մեկն ասաց. «Ո՛չ ոք, տե՛ր իմ արքա, Իսրայելում գտնվող Եղիսեե մարգարեն է Իսրայելի արքային հայտնում նույնիսկ այն բոլոր խոսքերը, որ դու քո ննջասենյակում ես խոսում»։


Քեզ կպատմի իմաստության զորությունը, որ կլինի կրկնակի, քան քոնը։ Ապա կիմանաս, որ ինչ գլխիդ բերել է Տերը, արժանի էր քո գործած մեղքերին։


Առավոտը նրանց բոլորի համար մահվան ստվեր է, և ըմբռնում են տագնապը մահվան ստվերի։


թող պատեն նրան խավարն ու մահվան ստվերները, ու մեգը իջնի նրա վրա։


Եվ թաքնվելու տեղ չեն ունենա նրանք, ովքեր անօրենություն են գործում,


Հրի կայծակնե՛ր թափիր նրանց վրա Եվ կործանի՛ր նրանց, Որ տառապանքից չփրկվեն։


Լեզվանի մարդը չի հաջողելու երկրի վրա, Մեղավոր մարդու չարիքները Կորստյան կմատնեն իրեն։


ով ամեն ինչ ստեղծում և նորոգում է, մահվան ստվերները վերածում է այգի և ցերեկը գիշերով մթնեցնում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը.


Այսուհետև նրանցից չվախենաք, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի։


ծագելու նրանց վրա, որոնք նստած են խավարի և մահվան ստվերների մեջ՝ ուղղելու մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհները»։


Բայց Աստված մեզ հայտնեց այն իր Հոգու միջոցով, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, նույնիսկ Աստծու խորությունը։


Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։