Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ծառաներից մեկն ասաց. «Ո՛չ ոք, տե՛ր իմ արքա, Իսրայելում գտնվող Եղիսեե մարգարեն է Իսրայելի արքային հայտնում նույնիսկ այն բոլոր խոսքերը, որ դու քո ննջասենյակում ես խոսում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ նրա ծառաներից մեկն ասաց. «Ոչ ոք, տե՛ր իմ թագավոր. Իսրայելում գտնվող Եղիսե մարգարեն է Իսրայելի թագավորին հայտնում ամեն բան, ինչ դու խոսում ես քո ննջասենյակում»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:12
19 Խաչաձեւ Հղումներ  

Եղիսեեն նրան ասաց. «Մի՞թե իմ սիրտը քեզ հետ չէր, երբ այդ մարդն իր մարտակառքից իջավ քեզ դիմավորելու։ Արդարև, արծաթ ու հագուստներ վերցրիր՝ ձիթենիներ ու այգիներ, արջառ ու ոչխար գնելու և ծառաներ ու աղախիններ ունենալու համար։


Աղջիկն ասաց իր տիկնոջը. «Երանի թե իմ տերը գնար Աստծու մարգարեի մոտ, որը Սամարիայում է, նա նրան կբուժեր բորոտությունից»։


Երբ Աստծու մարդ Եղիսեեն լսեց, որ Իսրայելի արքան իր հագուստներն է պատառոտել, լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Ինչո՞ւ ես պատառոտել քո հագուստները, թող Նեեմանն ինձ մոտ գա և իմանա, որ Իսրայելում մարգարե կա»։


Այս բանի համար ասորիների արքան վրդովվեց, կանչեց իր ծառաներին և ասաց. «Ինձ չե՞ք ասի, թե ո՛վ է իմ գաղտնիքները հայտնում Իսրայելի արքային»։


Արքան ասաց. «Գնացե՛ք ու տեսե՛ք, թե որտե՛ղ է նա, որ մարդ ուղարկեմ ու բռնեմ նրան»։ Նրան հայտնեցին, որ Եղիսեեն Դովթայիմում է։


Իրենց կախարդություններով նույնն արեցին նաև եգիպտացի գիտունները և գորտեր հանեցին եգիպտացիների երկրի վրա։


Աստծու առաջ մարդ ո՛չ իմաստություն ունի, ո՛չ արիություն և ո՛չ էլ խորհուրդ։


Սակայն քո մտքում անգամ թագավորին և քո ննջարանում էլ մեծավորին մի՛ անիծիր, որովհետև երկնքի թռչուններն այն ձայնի միջոցով տեղ կհասցնեն, և թևավորները կհայտնեն քո խոսքը։


Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում, ու նրանց գործերը խավարի հետ են։ Նրանք ասում են. «Ո՞վ կտեսնի մեզ, ո՞վ պիտի իմանա, թե ի՛նչ ենք անում»։


Ինչ խորհուրդ էլ անեք, Տերը խափանելու է այն, և ինչ էլ ասելու լինեք, չի հաստատվելու, քանզի Տերը՝ Աստված, մեզ հետ է։


Դրա համար Տերը՝ Աստված, ոչ մի բան չի անի, մինչև խրատ չհայտնի իր ծառա մարգարեներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ