Նրանց ձայնը լինելու է օձի շչյունի նման, քանի որ նրանք ավազի միջով են գնալու։ Տապարակիրները նրա վրա են գալու անտառահատների պես։
ՀԵՍՈՒ 9:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ իշխաններն ասացին նրանց. «Թող ապրեն և ամբողջ ժողովրդի համար լինեն փայտահատներ և ջրկիրներ»։ Եվ նրանք եղան փայտահատներ ու ջրկիրներ, ինչպես որ իշխաններն ասացին նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իշխանները նրանց ասացին. «Թող ողջ մնան, բայց ամբողջ ժողովրդի համար փայտահատներ և ջրկիրներ լինեն»։ Եվ նրանք եղան, ինչպես որ իշխաններն ասել էին նրանց։ |
Նրանց ձայնը լինելու է օձի շչյունի նման, քանի որ նրանք ավազի միջով են գնալու։ Տապարակիրները նրա վրա են գալու անտառահատների պես։
որպեսզի չխախտեք Տիրոջ՝ ձեր Աստծու ուխտը, որ Տերը՝ ձեր Աստվածը, ուխտեց ձեզ այսօր, և արժանանաք նրա նզովքներին,
Երբ Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը լսեց, որ Հեսուն գրավել է Գային ու կործանել այն, և ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր վարվել, այդպես էլ վարվել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչներն անձնատուր են եղել Հեսուին ու Իսրայելին և նրանց մեջ մնացել,
Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց և ուխտեց, որ ողջ կպահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ երդվեցին նրանց։
Հիմա այսպես անենք. ողջ թողնենք նրանց, պահպանենք, որ մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ տվեցինք նրանց»։
Նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար, այն վայրի համար, որ Տերը պիտի ընտրեր, և մինչև այսօր նրանք ծառայում են այդպես։