Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 9:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց և ուխտեց, որ ողջ կպահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ երդվեցին նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց և ուխտ արեց, որ ողջ կպահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ այդ մասին երդվեցին նրանց։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 9:15
10 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթ արքան կանչեց գաբավոնացիներին ու խոսեց նրանց հետ։ Գաբավոնացիներն Իսրայելի որդիներ չէին, այլ ամորհացու արյունից էին, և Իսրայելի որդիները երդումով էին կապված նրանց հետ, բայց Սավուղը ուզեց կոտորել նրանց, որպեսզի վրեժ լուծի Իսրայելի ու Հուդայի որդիների համար։


Դու նրանց ու նրանց աստվածների հետ ուխտ չկապես։


Երբ Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը լսեց, որ Հեսուն գրավել է Գային ու կործանել այն, և ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր վարվել, այդպես էլ վարվել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչներն անձնատուր են եղել Հեսուին ու Իսրայելին և նրանց մեջ մնացել,


«Ելեք եկե՛ք ինձ մոտ և օգնե՛ք ինձ, որ պատերազմենք Գաբավոնի դեմ, որովհետև անձնատուր են եղել Հեսուին և Իսրայելի որդիներին»։


և չկար մի քաղաք, որ Տերն Իսրայելի որդիների ձեռքը մատնած չլիներ, բացի Գաբավոնում բնակվող խևացիներից. բոլորին նվաճեց պատերազմով։


Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր հետո լսեցին, որ նրանք դրացիներ են և իրենց մոտ են բնակվում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ