ՀԵՍՈՒ 9:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իշխաններն ասացին ողջ ժողովրդին. «Մենք Տիրոջով՝ Իսրայելի Աստծով երդվել ենք և չենք կարող ստել նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բոլոր իշխաններն ասացին ամբողջ ժողովրդին. «Մենք Իսրայելի Տեր Աստծով երդվեցինք և հիմա չենք կարող դիպչել նրանց։ |
և ունայնություն կա այդ ամենի մեջ։ Նույն դիպվածն է վերապահված արդարի ու ամբարիշտի, բարու և չարի, մաքուրի և անմաքուրի, զոհ մատուցողի ու չմատուցողի, ինչպես բարեգործի, այնպես էլ մեղսագործի, ինչպես երդում տվողի, այնպես էլ երդումից վախեցողի համար։
և ճշմարտությամբ, իրավամբ ու արդարությամբ երդվի՝ “Տերը կենդանի է”, նրանով պիտի օրհնվեն ազգերը և նրանով փառաբանվեն»։
Իսրայելի որդիները չպատերազմեցին նրանց դեմ, որովհետև ժողովրդի բոլոր իշխանները Տիրոջով՝ Իսրայելի Աստծով երդվել էին նրանց, և ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։
Հիմա այսպես անենք. ողջ թողնենք նրանց, պահպանենք, որ մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ տվեցինք նրանց»։