Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 9:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Իսրայելի որդիները չպատերազմեցին նրանց դեմ, որովհետև ժողովրդի բոլոր իշխանները Տիրոջով՝ Իսրայելի Աստծով երդվել էին նրանց, և ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Իսրայելի որդիները չհարվածեցին նրանց, որովհետև ժողովրդի իշխանները Իսրայելի Տեր Աստծով երդվել էին նրանց։ Սակայն ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 9:18
11 Խաչաձեւ Հղումներ  

Բազմացան նրանց հիվանդությունները, Հետո կրկին շատ շատացան։ Չպիտի մասնակցեմ նրանց արյունոտ ժողովներին, Ոչ էլ նրանց անունները պիտի հիշեմ իմ շուրթերով։


և ունայնություն կա այդ ամենի մեջ։ Նույն դիպվածն է վերապահված արդարի ու ամբարիշտի, բարու և չարի, մաքուրի և անմաքուրի, զոհ մատուցողի ու չմատուցողի, ինչպես բարեգործի, այնպես էլ մեղսագործի, ինչպես երդում տվողի, այնպես էլ երդումից վախեցողի համար։


Քանզի երազների առատության մեջ և՛ խոսքերի շատություն կա, և՛ ունայնություն։ Բայց դու քո հերթին վախեցի՛ր Աստծուց։


Երազը շատ փորձությունից է առաջ գալիս, իսկ անզգամի ձայնը՝ շատախոսությունից։


Արքան խնայեց Սավուղի որդի Հովնաթանի որդի Մեմփիբոսթեին այն երդումի համար, որ Դավիթն ու Սավուղի որդի Հովնաթանը տվել էին իրար Տիրոջ առաջ։


Իսրայելի որդիները ճանապարհ ընկան և երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրոնը, Բերովթը և Հարիմի քաղաքները։


Իշխաններն ասացին ողջ ժողովրդին. «Մենք Տիրոջով՝ Իսրայելի Աստծով երդվել ենք և չենք կարող ստել նրանց։


“Եթե որևէ մեկը Տիրոջը ուխտ է անում, երդվում կամ երդումով պարտավորվում է մի բան անել, ապա նա չպետք է դրժի իր երդումն ու խոստումը. նա պետք է կատարի այն ամենը, ինչ դուրս է եկել իր բերանից։


Եթե ուխտ ես անում Տիրոջը՝ քո Աստծուն, ապա մի՛ հապաղիր այն կատարել, որովհետև Տերը՝ քո Աստվածը, անպայման պահանջելու է քեզանից, և չկատարելու դեպքում մեղք կբարդես վրադ։


Եթե չես ցանկանում ուխտել, ապա դա մեղք չի համարվի քեզ։


Ինչ որ դուրս է գալիս քո շրթունքներից, զգո՛ւյշ եղիր, որ անես այնպես, ինչպես որ ուխտել ես Տիրոջը՝ քո Աստծուն։ Տո՛ւր այն նվերը, որ խոստացել ես քո բերանով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ