Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
ՀԵՍՈՒ 6:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ երկու երիտասարդները, որոնք հետախուզել էին քաղաքը, մտան այն կնոջ տունը, հանեցին պոռնիկ Ռահաբին, ինչպես նաև նրա հորը, մորը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցվածքն ու նրա ամբողջ ազգատոհմին և նրանց կանգնեցրին Իսրայելի բանակից դուրս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն լրտեսող երիտասարդները գնացին, դուրս հանեցին Ռախաբին, նրա հորը, մորը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցվածքը, նրա ամբողջ ազգատոհմն էլ և նրանց կանգնեցրին Իսրայելի բանակատեղիից դուրս։ |
Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։
Եթե քաղաքում հիսուն արդար լինի, կոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի այս վայրը հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարների։
Երբ Տերը կործանեց շրջակայքի բոլոր քաղաքները, հիշեց Աբրահամին և փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, որտեղ Ղովտն էր բնակվում։
Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս բնակվեք։ Ով սպանել է կամ ձեռք տվել մեռածի, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը։
Պետրոսը նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտեք, որ հրեա մարդուն չի կարելի օտարազգու հետ շփվել կամ նրան մոտենալ, սակայն Աստված ինձ ցույց տվեց, որ մարդկանցից ոչ մեկին պետք չէ պիղծ կամ անմաքուր համարել.
ու ասաց. “Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու կայսեր առաջ էլ պետք է ներկայանաս. և ահա բոլոր նրանց, որ այդ նավի մեջ քեզ հետ են, Աստված քեզ է շնորհել”։
Իմ ի՞նչ գործն է դատել նրանց, ովքեր եկեղեցու անդամ չեն։ Չէ՞ որ եկեղեցու անդամներին դուք եք դատում։
որովհետև այդ ժամանակ առանց Քրիստոսի էիք, մաս չէիք կազմում Իսրայելի ընտրյալ ժողովրդին, օտար էիք խոստման ուխտերին, աշխարհում ապրում էիք առանց որևէ հույսի և առանց Աստծու։
Հավատո՛վ անհավատների հետ կորստյան չմատնվեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղությամբ ընդունել էր հետախույզներին։
Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։
որ ողջ կթողնեք իմ հոր տունը և իմ մորը, իմ եղբայրներին և իմ քույրերին ու այն ամենը, ինչ ունեն նրանք, և կփրկեք ինձ մահվանից»։
Նա ասաց նրանց. «Գնացե՛ք լեռների վրայով, որպեսզի խուսափեք ձեզ փնտրողներից։ Երեք օր թաքնվե՛ք այնտեղ, մինչև որ ձեզ փնտրողները հետ դառնան, և հետո գնացե՛ք ձեր ճանապարհով»։
իսկ դու, երբ մենք մտնենք քաղաքը, այս կարմիր պարանը որպես նշան կդնես և կկապես այն պատուհանից, որից մեզ իջեցրիր, և քո հորը, քո մորը, քո եղբայրներին և քո հոր ամբողջ տունը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։
Նա նրանց ցույց տվեց քաղաքի մուտքը, և նրանք քաղաքը սրի քաշեցին, իսկ այն մարդուն և նրա ազգատոհմն արձակեցին։