Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 2:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 իսկ դու, երբ մենք մտնենք քաղաքը, այս կարմիր պարանը որպես նշան կդնես և կկապես այն պատուհանից, որից մեզ իջեցրիր, և քո հորը, քո մորը, քո եղբայրներին և քո հոր ամբողջ տունը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Երբ մենք մտնենք այս երկիրը, դու կարմիր թելից այս պարանը կկապես այն պատուհանից, որտեղից իջեցրիր մեզ, և քո հորը, մորը, եղբայրներին ու քո հոր ամբողջ ընտանիքը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 2:18
19 Խաչաձեւ Հղումներ  

Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։


Տերը՝ Աստված, ասաց Նոյին. «Դու և քո ողջ ընտանիքը մտե՛ք տապան, որովհետև իմ առջև միայն դու ես արդար այս սերնդի մեջ։


Եվ նշված արյունը այն տների վրա, որտեղ ուտելու եք, թող ձեր նշանը լինի։ Եվ տեսնելով այդ արյունը՝ պիտի խնայեմ ձեզ, և ձեր գլխին մահաբեր հարվածներ չեն իջնի, երբ հարվածեմ եգիպտացիների երկիրը։


Շուրթերը քո նման են որդան կարմիր թելի, Գեղեցիկ են խոսքերը քո։ Քո այտերը նման են նռան կեղևի՝ քո քողի հետևում։


քահանան թող հրաման տա, որ մաքրվողի համար բերեն կենդանի, մաքուր երկու թռչուն, եղևնու փայտ, կարմիր մանվածք և ծոթրին։


Քահանան թող վերցնի եղևնու փայտ, զոպա ու կարմիր թել և նետի երինջի այրվածքի մեջ։


Այս ամենը թող ծածկեն կարմիր կերպասով, որի վրա կաշվե կապույտ ծածկոց թող գցեն, և ապա տեղադրեն բռնակները։


Եվ Հիսուսը նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է,


Եվ նրա հետ խոսելով՝ ներս մտավ ու այնտեղ հավաքված մի մեծ բազմություն գտավ։


Ես իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ։ Դու լավ արեցիր, որ եկար. այժմ ամենքս կանգնած ենք Աստծու առաջ՝ լսելու այն ամենը, ինչ քեզ հրամայված է Տիրոջից»։


որ քեզ պիտի ասի խոսքեր, որոնցով պիտի փրկվես դու և քո ամբողջ տունը”։


Թող Աստված ողորմած լինի Օնեսիֆորոսի ընտանիքին, որովհետև նա շատ անգամ ոգևորեց ինձ և չամաչեց իմ կապանքներից,


Երբ բոլոր պատվիրանները Մովսեսի կողմից ծանուցվեցին ժողովրդին, նա, վերցնելով ցուլերի և նոխազների արյունը ջրի, կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հենց Օրենքի գրքի և ամբողջ ժողովրդի վրա


Եվ կինն ասաց. «Թող լինի ձեր ասածի պես, թող այդպես լինի»։ Ու արձակեց նրանց, և նրանք գնացին։ Եվ նա կարմիր նշանը կապեց պատուհանին։


Եվ երկու երիտասարդները, որոնք հետախուզել էին քաղաքը, մտան այն կնոջ տունը, հանեցին պոռնիկ Ռահաբին, ինչպես նաև նրա հորը, մորը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցվածքն ու նրա ամբողջ ազգատոհմին և նրանց կանգնեցրին Իսրայելի բանակից դուրս։


Պոռնիկ Ռահաբին, նրա հայրական տունը և նրա ամբողջ ունեցվածքը փրկեց Հեսուն։ Ռահաբը բնակվեց Իսրայելի մեջ մինչև այսօր, որովհետև թաքցրեց այն հետախույզներին, որոնց Հեսուն այն օրն ուղարկել էր Երիքովը հետախուզելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ