Աբրահամը առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց, տվեց Ագարին, մանկանը դրեց նրա ուսերին և արձակեց նրան։ Հեռանալով՝ Ագարը մոլորված շրջում էր անապատում՝ Երդման ջրհորի [𝕸 Բեեր-Շավա] մոտակայքում։
ՀԵՍՈՒ 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն առավոտյան վաղ վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից, եկան մինչև Հորդանան գետը և գետանցումից առաջ բանակեցին այնտեղ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վաղ առավոտյան Հեսուն վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից ու եկան մինչև Հորդանան գետը և գետն անցնելուց առաջ իջևանեցին այնտեղ։ |
Աբրահամը առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց, տվեց Ագարին, մանկանը դրեց նրա ուսերին և արձակեց նրան։ Հեռանալով՝ Ագարը մոլորված շրջում էր անապատում՝ Երդման ջրհորի [𝕸 Բեեր-Շավա] մոտակայքում։
Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան։
«Հուդայի արքա Ամովնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տերը խոսեց ինձ հետ, ու ես վաղ առավոտից խոսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք»։
ականջ չդնեք իմ ծառա մարգարեների խոսքերին, որոնց ես կանխավ ուղարկեցի ձեզ մոտ. ուղարկեցի, բայց դուք չլսեցիք.
Եվ հիմա,- ասում է Տերը,- քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խոսեցի ձեզ հետ՝ կանխավ իսկ ասելով այդ մասին, բայց դուք ականջ չդրեցիք ինձ, կանչեցի ձեզ, բայց պատասխան չտվեցիք ինձ։
Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։
Վաղ առավոտյան՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ, դուրս եկավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր։
Եվ Հեսուն՝ Նավեի որդին, Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը հետախուզելու համար և ասաց. «Գնացեք հետախուզե՛ք երկիրը և Երիքովը»։ Երկու երիտասարդները ճամփա ընկան, եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ օթևանեցին այնտեղ։
Հեսուն առավոտյան կանուխ վեր կացավ, ներկայացրեց ժողովրդին ըստ իրենց ցեղերի, և հանդիմանվեց Հուդայի ցեղը։
Առավոտը վաղ վեր կենալով՝ Հեսուն ժողովրդի զորահանդես արեց, և ինքն ու Իսրայելի ծերերը ժողովրդի առաջից դուրս ելան Գայիի դեմ։
Դավիթը վաղ առավոտյան վեր կացավ և ոչխարները թողնելով հովիվներին՝ այդ բաներն առավ ու գնաց, ինչպես Հեսսեն էր հրամայել իրեն։ Երբ հասավ տափարակ տեղը, զորքերն արդեն շարվել էին՝ ճակատ կազմելու, և պատերազմի աղաղակներ էին արձակում։