Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 25:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 «Հուդայի արքա Ամովնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տերը խոսեց ինձ հետ, ու ես վաղ առավոտից խոսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 «Հուդայի թագավոր Ամմոնի որդի Հովսիայի տասներեքերորդ տարուց մինչև այսօր ահա քսաներեք տարի է՝ Տիրոջ խոսքը հասել է ինձ, և ես խոսել եմ ձեզ հետ կրկին ու կրկին, բայց դուք չանսացիք։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 25:3
32 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, համետեց իր էշը, հետը վերցրեց երկու ծառաների և իր որդուն՝ Իսահակին, ողջակեզի համար փայտ կոտրեց և ճանապարհ ընկավ։ Եկավ այն տեղը, որ Աստված ասել էր նրան։


Իսրայելի արքան ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրավում ասորիների արքայից»։


Տերը բոլոր մարգարեների ու տեսանողների միջոցով Իսրայելին ու Հուդային զգուշացրեց՝ ասելով. «Դարձե՛ք ձեր չար ճանապարհներից, պահե՛ք իմ պատվիրանները, իմ կանոններն ու օրենքները, որ պատվիրեցի ձեր հայրերին, և որոնք ձեզ հաղորդեցի իմ ծառա մարգարեների միջոցով»։


Նա մարգարեներ առաքեց նրանց մոտ, որ դեպի Տերը դարձնեն նրանց, սակայն նրանք չլսեցին։ Նրանց վկայություններ տվեց, սակայն նրանք չանսացին։


Հովսիան ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեսունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։


Իր թագավորության ութերորդ տարում, երբ Հովսիան տակավին երիտասարդ էր, սկսեց փնտրել Տիրոջը՝ իր նախնի Դավթի Աստծուն, իսկ իր թագավորության տասներկուերորդ տարում սկսեց Հուդան ու Երուսաղեմը մաքրել պաշտամունքի բարձունքներից, պաշտամունքային փայտե սյուներից ու ձուլածո կուռքերից։


Իր թագավորության տասնութերորդ տարում, երբ վերջացրել էր երկիրն ու թագավորական տունը մաքրելը, Սելիի որդի Սափանին, քաղաքի իշխան Մասիային ու Հովաքազի որդի Հովսիային՝ իր դիվանապետին, ուղարկեց, որ նորոգեն Տիրոջ՝ իր Աստծու տունը։


Տերը՝ նրանց հայրերի Աստվածը, մարգարեների միջոցով զգուշացրեց նրանց, կանխավ առաքեց իր պատգամախոսներին, որովհետև խնայում էր իր ժողովրդին և իր սրբավայրը։


Տերն այդպես էլ արեց։ Բազում շնաճանճեր թափվեցին փարավոնի տների, նրա պաշտոնյաների տների ու եգիպտացիների ողջ երկրի վրա։ Եվ երկիրը շնաճանճերից ոչնչացավ։


Բայց ինչո՞ւ եք արծաթով մի բան գնում, որը հաց չէ, և ձեր վաստակը վատնում ոչ կշտանալու համար։ Լսե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։


Տերը նրա հետ խոսեց Հուդայի արքա Ամովնի որդի Հովսիայի օրոք՝ նրա թագավորության տասներեքերորդ տարում,


Չէ՞ որ այն օրը, երբ ես նրանց հանեցի եգիպտացիների երկրից, ու մինչև այսօր, ամեն առավոտ կանուխ, ձեր հայրերին խստագույնս խրատեցի և ասացի. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին”, բայց նրանք չլսեցին։


«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահավասիկ այս քաղաքի վրա բերելու եմ ամենայն չարիք, ինչպես ասացի նրա մասին, նաև սրա մյուս բոլոր քաղաքների ու ավանների վրա, քանզի նրանք խստապարանոց դարձան, որպեսզի չլսեն իմ խոսքերը”»։


Խոսեցի քեզ հետ, երբ դու սխալվեցիր, բայց ասացիր. «Քեզ չեմ լսի»։ Քո մանկությունից սկսած՝ դա է եղել քո ճանապարհը, քանզի ականջ չդրեցիր իմ ձայնին։


«Վաղօրոք արձակեցի ու ձեզ մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, բայց դուք չլսեցիք, չանսացիք ու ձեր ականջներով չլսեցիք։


ականջ չդնեք իմ ծառա մարգարեների խոսքերին, որոնց ես կանխավ ուղարկեցի ձեզ մոտ. ուղարկեցի, բայց դուք չլսեցիք.


որովհետև նրանք չանսացին իմ խոսքերին,- ասում է Տերը.- ես նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին. կանխապես ուղարկեցի, բայց դուք չլսեցիք,- ասում է Տերը։-


Նրանք իրենց թիկունքները դարձրին ինձ և ոչ թե երեսները։ Վաղուց սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։


Ռեքաբի որդի Հոնադաբի որդիները հավատարիմ մնացին այն պատվիրանին, որ նա տվել էր իր որդիներին՝ գինի չխմել։ Եվ նրանք չխմեցին մինչև օրս, որովհետև հնազանդվեցին իրենց հոր պատվիրանին։ Իսկ ես սկզբից ևեթ խոսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ։


Ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, կանխավ ուղարկեցի, որ ամենքդ հետ դառնաք ձեր չար ճանապարհից, ավելի բարի գործեր կատարեք, չհետևեք օտար աստվածներին ու չծառայեք նրանց, որպեսզի բնակվեք այդ երկրում, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։ Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները և չլսեցիք ինձ։


Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Տերը խոսեց ինձ հետ՝ ասելով.


«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.


Ու ես միշտ էլ կանխավ ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, և ասացի. “Մի՛ արեք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ”։


Եվ հիմա,- ասում է Տերը,- քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խոսեցի ձեզ հետ՝ կանխավ իսկ ասելով այդ մասին, բայց դուք ականջ չդրեցիք ինձ, կանչեցի ձեզ, բայց պատասխան չտվեցիք ինձ։


այն օրից սկսած, երբ նրանց հայրերը դուրս եկան եգիպտացիների երկրից։ Ու ես ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, ուղարկեցի ամեն օր, առավոտ կանուխ։


Ժողովուրդն անպայման լսելու է փողի ձայնը, բայց չի զգուշանալու։ Եվ սուրը հասնելու, բռնելու է նրան. թող նրա արյունն իր գլխին լինի,


Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց սաստիկ հանդիմանում էին նախկին մարգարեները և ասում. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք ձեր բոլոր չար ճանապարհներից և ձեր չար ընթացքից”։ Բայց չլսեցին ու չանսացին ինձ լսելու,- ասում է Տերը։


Վաղ առավոտյան՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ, դուրս եկավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր։


Առավոտյան նորից տաճար եկավ. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։


Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում, իսկ դուք չեք լսում այն պատճառով, որ Աստծուց չեք»։


Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ