19 Եվ Իսրայելի որդիներն առավոտյան վեր կացան, բանակեցին Գաբաայի մոտ։
19 Իսրայելի որդիներն առավոտը վեր կացան և բանակ դրեցին Գաբաայի դեմ դիմաց։
Հեսուն առավոտյան վաղ վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից, եկան մինչև Հորդանան գետը և գետանցումից առաջ բանակեցին այնտեղ։
Երկրորդ օրը՝ առավոտյան, Հեսուն վեր կացավ, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը,
Հեսուն առավոտյան կանուխ վեր կացավ, ներկայացրեց ժողովրդին ըստ իրենց ցեղերի, և հանդիմանվեց Հուդայի ցեղը։
Վեր կացան ելան Բեթել, և Իսրայելի որդիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ Տերն ասաց. «Հուդան թող լինի առաջնորդը»։
Իսրայելի մարդիկ ելան Բենիամինի դեմ պատերազմելու և Գաբաայի մոտ նրանց դեմ պատերազմելու համար ճակատ կազմեցին։