ՀԵՍՈՒ 24:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Արդ, հեռացրե՛ք ձեզանից օտար աստվածներին և ձեր սիրտը Տիրոջը՝ Իսրայելի Աստծո՛ւն դարձրեք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ուրեմն հիմա դե՛ն գցեք ձեր մեջ եղած օտար աստվածները և ձեր սիրտն Իսրայելի Տեր Աստծո՛ւն դարձրեք»։ |
այլ այնպես առաջնորդի, որ մեր սրտերը նրանից չխոտորվեն, ընթանանք նրա նշած ճանապարհով, պահենք մեր հայրերին տված նրա բոլոր պատվիրանները, նրա հրամանները, նրա օրենքները։
Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, դու, Տե՜ր, Ճանաչեցիր իմ շավիղները. Ճանապարհին, որով գնում էի, որոգայթ լարեցին։
քո ականջը կլսի իմաստությունը, սիրտդ էլ իմաստության կխոնարհեցնես, և դու այն իբրև խրատ կավանդես որդուդ։
Կդառնան ու կնստեն նրա հարկի ներքո, կապրեն ու կզորանան ցորենով, կծաղկի նրա հիշատակը որթատունկի պես, և կլինի Լիբանանի գինու պես
Արդ, դուք վախեցե՛ք Տիրոջից, ծառայե՛ք նրան շիտակությամբ և արդարությամբ, հեռացրե՛ք օտար աստվածներին, որոնց պաշտեցին ձեր հայրերը գետի այն կողմում և Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։