ՀԵՍՈՒ 18:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն նրանց ասաց. «Մինչև ե՞րբ պետք է ծուլանաք և չմտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ ձեզ տվեց Տերը՝ մեր հայրերի Աստվածը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. «Մինչև ե՞րբ եք թույլ լինելու և չեք գնալու, որ ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տվել է ձեզ։ |
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Տասնմեկերորդ ժամին դուրս գալով՝ գտավ ուրիշների, որոնք անգործ կանգնած էին։ Նրանց ասաց. “Ինչո՞ւ եք օրը ցերեկով անգործ կանգնել այստեղ”։
Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։
Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դո՛ւ պիտի բաժանես այս ժողովրդին այն երկիրը, որ քո հայրերին երդվեցի տալ իրենց։
Հեսուն ծերացել էր և տարիքն առել։ Տերն ասաց Հեսուին. «Դու ծերացել ես և օրերդ ապրել ես, բայց շատ երկրներ են մնացել ժառանգելու։
Ամեն ցեղից ինձ երեքական մա՛րդ տվեք, ես կուղարկեմ նրանց, որ վեր կենան անցնեն երկրով և չափագրեն այն իմ առաջ՝ պարզելով, թե ինչպե՛ս պետք է բաժանել այն»։ Նրանք եկան նրա մոտ,
Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք մտանք, շրջեցինք այն երկրում մինչև Լայիսա և տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակվում է անհոգ՝ սիդովնացիների նման. նրանք հեռու են Սիդովնից և ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ։ Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև տեսանք այն երկիրը, որ շատ լավն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ եք։ Հիմա ինչո՞ւ եք հապաղում գնալ մտնելու և այն երկիրը ժառանգելու։