Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք մտանք, շրջեցինք այն երկրում մինչև Լայիսա և տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակվում է անհոգ՝ սիդովնացիների նման. նրանք հեռու են Սիդովնից և ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ։ Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև տեսանք այն երկիրը, որ շատ լավն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ եք։ Հիմա ինչո՞ւ եք հապաղում գնալ մտնելու և այն երկիրը ժառանգելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Նրանք ասացին. «Վե՛ր կացեք գնանք նրանց վրա, որովհետև մենք տեսանք երկիրը, և ահա շատ լավ երկիր է. դուք ի՞նչ եք թույլ նստել. անհոգություն մի՛ արեք այդ երկիրը գնալու և ժառանգելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:9
13 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Քաղեբը Մովսեսի առջև լռեցրեց նրանց՝ ասելով. «Այդպես չէ, այլ պետք է ելնենք ու ժառանգենք այն, որովհետև կարո՛ղ ենք նրանց հաղթել»։


Հեսուն նրանց ասաց. «Մինչև ե՞րբ պետք է ծուլանաք և չմտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ ձեզ տվեց Տերը՝ մեր հայրերի Աստվածը։


Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։


Եվ ահա Տերը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարեների բերանում, և Տերը չարիք է որոշել քեզ համար»։


Իսրայելի արքան ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրավում ասորիների արքայից»։


Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդին ու մեր Աստծու քաղաքներին, և Տերը կանի իր աչքին հաճելի եղածը»։


Գոտեպնդվե՛ք և տղամա՛րդ եղեք, ո՛վ այլազգիներ, չլինի թե ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպես որ նրանք ստրուկ եղան ձեզ։ Տղամա՛րդ եղեք և պատերազմե՛ք նրանց դեմ»։


Այդ հինգ մարդիկ վերադարձան Սարաա և Եսթավուղ՝ իրենց եղբայրների մոտ։ Նրանց եղբայրներն ասացին նրանց. «Ի՞նչ ունեք մեզ ասելու»։


Երբ որ գնաք, կտիրեք մի անհոգ ժողովրդի և ընդարձակ երկրի, որովհետև Աստված այն մատնել է մեր ձեռքը։ Դա մի այնպիսի տեղ է, որտեղ երկրի վրա եղած ոչ մի բանի պակասություն չկա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ