Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 13:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Հեսուն ծերացել էր և տարիքն առել։ Տերն ասաց Հեսուին. «Դու ծերացել ես և օրերդ ապրել ես, բայց շատ երկրներ են մնացել ժառանգելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հեսուն ծերացել էր և օրերն անցկացրել։ Եվ Տերը նրան ասաց. «Դու ծերացել և օրերդ անց ես կացրել, բայց շատ մեծ երկիր է մնացել ժառանգելու։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 13:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ արդ, Տերը պահպանեց իմ կյանքը, ինչպես որ ասել էր։ Սա քառասունհինգերորդ տարին է, ինչ Տերն ասել է այս խոսքը Մովսեսին, երբ Իսրայելի որդիները թափառում էին անապատում։ Այժմ ահավասիկ ես այսօր ութսունհինգ տարեկան եմ


Տերը՝ քո Աստվածը, կընթանա քո առջևից, նա քո առջևից կվերացնի այդ ազգերին, և դու կտիրես նրանց։ Հեսուն պիտի առաջնորդի քեզ, ինչպես ասել է Տերը։


Եվ Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի կենդանության բոլոր օրերին և այն ծերերի կենդանության բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո, և որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ նա արեց Իսրայելի համար։


Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին։


Եվ քանի որ Աբրահամն ու Սառան ծերացել էին, օրերն անցել էին, իսկ Սառան կորցրել էր ծննդաբերելու կարողությունը,


Դավիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան հագուստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։


Մնացած երկրները սրանք են՝ փղշտացիների բոլոր սահմանները, Գեսուրը և Քանանը.


«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին ու նրանց ասա՛. “Դուք մտնում եք քանանացիների երկիրը։ Այն թող ձեր ժառանգությունը լինի, Քանանի երկիրն իր սահմաններով հանդերձ։


Սահմանագիծն այնուհետև թող ձգվի մինչև Հորդանան գետը՝ հասնելով մինչև Մեռյալ ծով։ Այդ բովանդակ երկիրն ու նրա շրջակայքը ձեզ թող պատկանեն”»։


Հեսուն նրանց ասաց. «Մինչև ե՞րբ պետք է ծուլանաք և չմտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ ձեզ տվեց Տերը՝ մեր հայրերի Աստվածը։


Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ