Դավիթը, նրա հետ եղած ամբողջ ժողովուրդն ու Հուդայի երկրի իշխաններից ոմանք ելան գնացին այն զառիվերով, որով բարձրացվել էր Աստծու տապանակը, որին տրված էր Աստծու՝ Զորությունների Տիրոջ անունը, և որի վրա նստած է նա քերովբեների միջև։
ՀԵՍՈՒ 15:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս սահմանը լեռան գլխից հասնում է մինչև Նափթովի ջրի աղբյուրը, Գայիում հատում է Եփրեմի լեռը, հասնում է Բաաղ, այսինքն՝ Հարիմ քաղաքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս սահմանը լեռան գագաթից հասնում է մինչև Նափթովայի ջրի աղբյուրը, դուրս է գալիս Եփրոն լեռան քաղաքները և հասնում մինչև Բաաղա, այսինքն՝ Կարիաթարիմ։ |
Դավիթը, նրա հետ եղած ամբողջ ժողովուրդն ու Հուդայի երկրի իշխաններից ոմանք ելան գնացին այն զառիվերով, որով բարձրացվել էր Աստծու տապանակը, որին տրված էր Աստծու՝ Զորությունների Տիրոջ անունը, և որի վրա նստած է նա քերովբեների միջև։
Դավիթը հանել տվեց այն, և ամբողջ Իսրայելը բարձրացավ Հուդայում գտնվող Դավթի քաղաքը, որ այնտեղից բերեն Տիրոջը՝ Աստծուն նվիրված տապանակը. Նրա աթոռը տապանակի վրայի քերովբեների վրա է։
Կարիաթ-բաաղը, այսինքն՝ Հարիմ քաղաքը և Արաբան՝ երկու քաղաքներ, նրանց ավանները՝ իրենց ագարակներով հանդերձ,
Իսկ հարավային կողմում Կարիաթ-բաաղի ծայրից սահմաններն անցնում են Գայի և դուրս են գալիս դեպի Նափթովայի ջրերի աղբյուրը։
Իսրայելի որդիները ճանապարհ ընկան և երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրոնը, Բերովթը և Հարիմի քաղաքները։
Նրանք բանակեցին Հուդայի Կարիաթ-Յարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչև այսօր կոչվում է Դանի բանակատեղի, որ Կարիաթ-Յարիմի հետևի կողմում է։
Եվ պատգամավորներ ուղարկեցին Կարիաթ-Յարիմի բնակիչների մոտ՝ ասելով. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ տապանակը, եկե՛ք և այն ձեզ մո՛տ տարեք»։