Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Նրանք բանակեցին Հուդայի Կարիաթ-Յարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչև այսօր կոչվում է Դանի բանակատեղի, որ Կարիաթ-Յարիմի հետևի կողմում է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ ելան վեր ու բանակ դրին Հուդայի Կարիա-Թարիմում. դրա համար էլ այդ տեղի անունը մինչև այսօր ասվում է Մահանե-Դան. ահա այն Կարիաթ-Արիմի ետևն է։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Բայց Դավիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթ-Յարիմ քաղաքից և դրա համար վրան էր պատրաստել Երուսաղեմում։


Կարիաթ-բաաղը, այսինքն՝ Հարիմ քաղաքը և Արաբան՝ երկու քաղաքներ, նրանց ավանները՝ իրենց ագարակներով հանդերձ,


Այս սահմանը լեռան գլխից հասնում է մինչև Նափթովի ջրի աղբյուրը, Գայիում հատում է Եփրեմի լեռը, հասնում է Բաաղ, այսինքն՝ Հարիմ քաղաքը։


Իսրայելի որդիները ճանապարհ ընկան և երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրոնը, Բերովթը և Հարիմի քաղաքները։


Նա Դանի բանակում էր, Սարաայի և Եսթավուղի միջև, երբ Տիրոջ հոգին սկսեց շրջել նրա հետ։


Եվ այնտեղից՝ Սարաայից և Եսթավուղից, Դանի ազգատոհմից վեց հարյուր մարդիկ գնացին՝ զինված պատերազմական զենքերով։


Այնտեղից անցան, եկան մինչև Եփրեմի լեռը և հասան մինչև Միքայի տունը։


Եվ պատգամավորներ ուղարկեցին Կարիաթ-Յարիմի բնակիչների մոտ՝ ասելով. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ տապանակը, եկե՛ք և այն ձեզ մո՛տ տարեք»։


Կարիաթ-Յարիմի այրերը եկան, այնտեղից վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը և տարան Ամինադաբի տունը, որը մի բլրի վրա էր։ Եվ նրա որդի Եղիազարին մաքրագործեցին, որ պահպանի Տիրոջ Ուխտի տապանակը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ