Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 15:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Ապա Բաաղից շրջվում է Ասարեսի ծովակողմը, դեպի Սեիր լեռը, հյուսիսից անցնում է Հարիմ քաղաքի հետևով, այսինքն՝ Քասղոնով, իջնում է Արեգ քաղաքն ու անցնում հարավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Բաաղայից սահմանը շրջվում է արևմտյան կողմը՝ դեպի Սեիր լեռը, հյուսիսային կողմից անցնում Հարիմ լեռան մոտով, որ Քեսաղոնն է, այնտեղից իջնում է Բեթսամյուս և անցնում Թամնա։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 15:10
12 Խաչաձեւ Հղումներ  

Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսավ, որը հաճելի թվաց նրան։


Սամփսոնն իր հոր և մոր հետ իջավ Թամնաթա. Սամփսոնը ճանապարհը շեղեց Թամնաթայի այգեստանի մեջ և ահա առյուծի մի կորյուն մռնչաց նրա վրա։


Գաբաան, Թամնան՝ ինը քաղաքներ և նրանց ավանները։


Այնուհետև սահմանն Ակկարոնի հետևից կտրում անցնում է դեպի հյուսիս, հասնում է Սարքայովն, անցնում Բաաղ երկրի լեռան մոտով և հասնում մինչև Աբնեղ. սահմանը վերջանում է ծովակողմում։


Այինը և նրա արվարձանները, Հետտան և նրա արվարձանները, Բեթսամյուսը և նրա արվարձանները՝ ինը քաղաքներ այդ երկու ցեղից։


Հետևե՛ք և տեսե՛ք. եթե դեպի իր սահմանը՝ Բեթսամյուս է գնում, ուրեմն իմացե՛ք, որ նա է մեզ այս մեծամեծ չարիքները հասցրել, իսկ եթե՝ ոչ, ապա նրա ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»։


Դավիթը, նրա հետ եղած ամբողջ ժողովուրդն ու Հուդայի երկրի իշխաններից ոմանք ելան գնացին այն զառիվերով, որով բարձրացվել էր Աստծու տապանակը, որին տրված էր Աստծու՝ Զորությունների Տիրոջ անունը, և որի վրա նստած է նա քերովբեների միջև։


Հարովն, Մակդաղիել, Ովրամ, Բեթանաթ և Թասմուս՝ տասնինը քաղաքներ և նրանց ավանները։


Ամասիան չանսաց նրան։ Իսրայելի արքա Հովասը պատերազմի ելավ, և Հուդայի երկրի Բեթսամյուս բնակավայրում դեմ դիմաց իրար հանդիպեցին ինքը և Հուդայի արքա Ամասիան։


Այլազգիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրային ու հարավային քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այելոնը, Գադերովթը, Սոկքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամեզերն ու նրա գյուղերը և բնակվել այնտեղ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ