Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Եվ պատգամավորներ ուղարկեցին Կարիաթ-Յարիմի բնակիչների մոտ՝ ասելով. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ տապանակը, եկե՛ք և այն ձեզ մո՛տ տարեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Ապա Կարիաթարիմի բնակիչների մոտ պատգամավորներ ուղարկեցին, որ ասեն. «Փղշտացիները Տիրոջ տապանակը ետ են բերել, իջե՛ք և այն տարե՛ք, վե՛ր բարձրացրեք ձեզ մոտ»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:21
11 Խաչաձեւ Հղումներ  

Սահմաններն անցնում, պտույտ են տալիս հարավից ծովահայաց ափով, այն սարից, որ հարավում Բեթորոնի դիմացն է։ Նրա վերջը հասնում է Կարիաթ-բաաղ, այսինքն՝ Հուդայի որդիների Կարիաթ-Յարիմ քաղաքը։ Ծովի կողմում ծայրը այս է։


Իսրայելի որդիները ճանապարհ ընկան և երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրոնը, Բերովթը և Հարիմի քաղաքները։


Այդ տան հետ, որի վրա դրված է իմ անունը, և որտեղ դուք ապաստան եք գտել, նույնն եմ անելու, ինչ արեցի Սելովի հետ, նաև այն երկրի հետ, որ տվեցի ձեզ և ձեր հայրերին։


Գնացե՛ք Սելով՝ իմ այն տեղը, որտեղ առաջ հաստատել էի իմ անունը, տեսեք, թե ինչպե՛ս վարվեցի նրա հետ Իսրայելի իմ ժողովրդի չարությունների պատճառով։


Նրանք բանակեցին Հուդայի Կարիաթ-Յարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչև այսօր կոչվում է Դանի բանակատեղի, որ Կարիաթ-Յարիմի հետևի կողմում է։


Կարիաթ-բաաղը, այսինքն՝ Հարիմ քաղաքը և Արաբան՝ երկու քաղաքներ, նրանց ավանները՝ իրենց ագարակներով հանդերձ,


Այս սահմանը լեռան գլխից հասնում է մինչև Նափթովի ջրի աղբյուրը, Գայիում հատում է Եփրեմի լեռը, հասնում է Բաաղ, այսինքն՝ Հարիմ քաղաքը։


Մի մարդ էլ կար՝ կարիաթարիմցի Սամեայի որդի Ուրիան, որ մարգարեություն արեց Տիրոջ անունից. մարգարեություն արեց այս քաղաքի ու այս երկրի վերաբերյալ՝ հար և նման Երեմիայի բոլոր ասածներին։


Դավիթը, նրա հետ եղած ամբողջ ժողովուրդն ու Հուդայի երկրի իշխաններից ոմանք ելան գնացին այն զառիվերով, որով բարձրացվել էր Աստծու տապանակը, որին տրված էր Աստծու՝ Զորությունների Տիրոջ անունը, և որի վրա նստած է նա քերովբեների միջև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ