Սրանք են Իսմայելի որդիները և նրանց անուններն ըստ իրենց բնակավայրերի և իրենց վրանների, տասներկու իշխաններ՝ ըստ իրենց ցեղերի։
ՀԵՍՈՒ 15:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ակկարոնը, նրա ավաններն ու ագարակները, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ակկարոնն իր գյուղաքաղաքներով և գյուղերով. |
Սրանք են Իսմայելի որդիները և նրանց անուններն ըստ իրենց բնակավայրերի և իրենց վրանների, տասներկու իշխաններ՝ ըստ իրենց ցեղերի։
Կբնաջնջեմ բնակիչներին Ազովտից, և կվերացվի ցեղն Ասկաղոնից, իմ ձեռքը կտարածեմ Ակկարոնի դեմ, և կկորչեն այլազգիների մնացորդները»,- ասում է Տեր Տերը։
Քանի որ Գազան կհափշտակվի, և Ասկաղոնը կավերվի, Ազովտոսը միջօրեին կկործանվի, և Ակկարոնն արմատախիլ կարվի։
Եգիպտոսի դիմացի անշեն վայրից մինչև Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագավորությունները՝ գազացիներինը, ազովտացիներինը, ասկաղովնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը, ինչպես նաև խևացիներինը
Այնուհետև սահմանն Ակկարոնի հետևից կտրում անցնում է դեպի հյուսիս, հասնում է Սարքայովն, անցնում Բաաղ երկրի լեռան մոտով և հասնում մինչև Աբնեղ. սահմանը վերջանում է ծովակողմում։
Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն։ Երբ Աստծու տապանակը մտավ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով. «Իսրայելի Աստծու տապանակն ինչո՞ւ մեզ մոտ բերեցիք, որ մեզ և մեր ժողովրդին սպանեք»։
Պատուհասի վերացման համար այլազգիների ընծայած ոսկե հետույքներից մեկը Ազովտի համար էր, մեկը՝ Գազայի, մեկը՝ Ասկաղոնի, մեկը՝ Գեթի, մեկն էլ՝ Ակկարոնի համար.