Մենք Հորդանան գետի այն կողմում և ավելի հեռու նրանց մեջ ժառանգություն չենք ստանա, որովհետև մենք մեր բաժինն ստացել ենք Հորդանանի այս կողմում՝ արևելքում»։
ՀԵՍՈՒ 13:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ երկու ցեղերը՝ Ռուբենի և Գադի ցեղերը, Մանասեի կես ցեղի հետ ստացան իրենց ժառանգությունը, որ տվել էր Մովսեսը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում. Տիրոջ ծառա Մովսեսը նրանց մեջ բաժանեց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռուբենի և Գադի ցեղերն արդեն Մանասեի ցեղի մյուս կեսի հետ ստացել են իրենց ժառանգությունը, որ Մովսեսը տվեց Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, ինչպես որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է նրանց. |
Մենք Հորդանան գետի այն կողմում և ավելի հեռու նրանց մեջ ժառանգություն չենք ստանա, որովհետև մենք մեր բաժինն ստացել ենք Հորդանանի այս կողմում՝ արևելքում»։
Այդ ժամանակ ամորհացիների երկու թագավորներից գրավեցինք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկիրը՝ Առնովնից մինչև Ահերմոն։
Սրանք են այն թագավորները, որոնց կոտորեցին Մովսեսն ու Իսրայելի որդիները և որոնց երկիրը ժառանգեցին Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևելք, Առնովնի ձորից մինչև Ահերմոն լեռը և ամբողջ Արաբան՝ արևելյան կողմից.
Տիրոջ ծառա Մովսեսը և Իսրայելի որդիները ջարդեցին նրանց, և Տիրոջ ծառա Մովսեսը որպես ժառանգություն այն տվեց Ռուբենի և Գադի ցեղերին և Մանասեի կես ցեղին։
Հիմա այս երկիրը որպես ժառանգություն բաժանի՛ր ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին. Հորդանան գետից մինչև Մեծ ծովը դեպի արևմուտք կտաս նրան, և Մեծ ծովը սահման կդառնա։
Արոյերից, որ գտնվում է Առնովնի հեղեղատի եզերքին, և ձորի մեջ գտնվող քաղաքը, ամբողջ Միսովրը, Մեդաբայից մինչև Դեբոն։
Այժմ Տերը՝ մեր Աստվածը, տեղավորեց ձեր եղբայրներին, ինչպես որ նրանց ասել էր, ուստի հե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր տներն ու ձեր կալվածքների երկիրը, որ ձեզ տվել է Տիրոջ ծառա Մովսեսը Հորդանան գետի այն կողմում։
Իսրայելի որդիների առջևն անցան նաև Ռուբենի, Գադի և Մանասեի կես ցեղի որդիները, սպառազինված, ինչպես նրանց պատվիրել էր Մովսեսը։
Ով որ կարող էր, անցավ Հորդանան գետն ու գնաց Գադի և Գաղաադի երկիրը։ Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ողջ ժողովուրդը հեռացավ նրանից։