Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 12:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Տիրոջ ծառա Մովսեսը և Իսրայելի որդիները ջարդեցին նրանց, և Տիրոջ ծառա Մովսեսը որպես ժառանգություն այն տվեց Ռուբենի և Գադի ցեղերին և Մանասեի կես ցեղին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Տիրոջ ծառա Մովսեսը Իսրայելի որդիների հետ հարվածեց նրանց և Տիրոջ ծառա Մովսեսը նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Ռուբենի, Գադի սերունդներին և Մանասեի կես ցեղին։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 12:6
11 Խաչաձեւ Հղումներ  

Փարուայի որդի Հովսափատը՝ Իսաքարում։


Մովսեսն ասաց նրանց. «Եթե Ռուբենի որդիներն ու Գադի որդիները Տիրոջ առջև սպառազինված ձեզ հետ անցնեն Հորդանան գետի այն կողմը, և եթե դուք նվաճեք այդ երկիրը, ապա իբրև կալվածք կտաք նրանց Գաղաադի երկիրը։


Սպառազինված կանցնենք քանանացիների երկիրը, և մեզ կալվածքներ կտաք Հորդանանի այս կողմում»։


Եվ Մովսեսը Գադի որդիներին, Ռուբենի որդիներին, Հովսեփի որդիներից Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհովն արքայի թագավորությունը, Բասան երկրի Օվգ արքայի թագավորությունը, այդ երկիրը՝ իր սահմաններում գտնվող բոլոր քաղաքներով, ինչպես նաև սահմանամերձ քաղաքներով։


որովհետև Մովսեսը երկու ցեղերին և Մանասեի կես ցեղին ժառանգություն տվել էր Հորդանան գետի այն կողմում։ Բայց նրանց մեջ ղևտացիներին ժառանգություն չէր տվել։


Ղևիի որդիները ձեր մեջ բաժին չունեն, որովհետև նրանց բաժինը Տիրոջ համար արված քահանայությունն է. Գադը, Ռուբենը և Մանասեի կես ցեղը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում, ստացան իրենց ժառանգությունը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել էր նրանց»։


Այժմ Տերը՝ մեր Աստվածը, տեղավորեց ձեր եղբայրներին, ինչպես որ նրանց ասել էր, ուստի հե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր տներն ու ձեր կալվածքների երկիրը, որ ձեզ տվել է Տիրոջ ծառա Մովսեսը Հորդանան գետի այն կողմում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ