իսկ Հակոբը գնաց Վրաններ [𝕸 Սոկկոտ], այնտեղ իր համար կացարաններ կանգնեցրեց, իսկ իր հոտերի համար փարախներ շինեց։ Այդ պատճառով էլ այդ վայրը կոչեց Վրաններ։
ՀԵՍՈՒ 13:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և Եմակում [𝕸 հովտում] Բեթարամը, Բեթնամրան, Սոկքովթն ու Սափովնը՝ Եսեբոնի արքա Սեհովնի թագավորության մնացած մասը։ Սահմանը Հորդանան գետն է, մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի արևելյան կողմը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նաև հովտում Բեթարամն ու Բեթնամրան, Սոկքովթն ու Սափոնը՝ Եսեբոնի Սեհոն թագավորի թագավորության մնացորդը. սահմանը Հորդանան գետն է մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի այն կողմը՝ դեպի արևելք։ |
իսկ Հակոբը գնաց Վրաններ [𝕸 Սոկկոտ], այնտեղ իր համար կացարաններ կանգնեցրեց, իսկ իր հոտերի համար փարախներ շինեց։ Այդ պատճառով էլ այդ վայրը կոչեց Վրաններ։
Արքան դրանք ձուլել էր տվել թանձր հողի մեջ, Սոկքոթի ու Սիրարթամի միջև ընկած Հորդանան գետի ափին։
Այս սահմանագիծը Սեպփամարից թող ձգվի մինչև Բեղա՝ Աղբյուրների արևելյան կողմը, ապա Բեղայից թող իջնի մինչև Քեներեթի ծովի արևելյան կողմը։
Եվ մինչ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խոսքը, նա կանգնած էր Գեննեսարեթի ծովակի ափին։
Արաբան և Հորդանան գետը նրա սահմանն է, Քեներեթից մինչև Արաբայի ծովը՝ Աղի ծովը, որից արևելք Փասգա լեռան ստորոտն է։
և այն թագավորների մոտ, որոնք մեծ Սիդովնի լեռներում և Քեներեթի դիմաց գտնվող Ռաբաթում, դաշտերում և Նաբեթովրում էին,
և Արաբան մինչև Քեներեթի ծովը՝ արևելքից և մինչև Աղի ծովը՝ արևելքից, Ասեմովթի ճանապարհը՝ Թեմանից, որ Ասեդովթ Փասգայի ստորոտում է։