Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 13:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Եսեբոնից մինչև Մասփայի Հռամոթը, Բոտանիմը, Մաանայիմը, մինչև Դաբիրի սահմանները,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Եսեբոնից մինչև Ռամոթ-Մասփա ու Բոտանիմ, Մանայիմից մինչև Դաբիրի սահմանը,

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 13:26
14 Խաչաձեւ Հղումներ  

Կոչվեց նաև Տեսիլ [𝕸 Միցպա], որովհետև Լաբանն ասաց. «Աստված թող մեր միջև դետ լինի, որովհետև բաժանվում ենք միմյանցից։


Երբ Դավիթը Մաանայիմ հասավ, Նաասի որդի Վեսբին՝ Ամովնի որդիներից՝ Ռաբաթից, Ամիելի որդի Մաքիրը՝ Լադաբարից և գաղաադացի Բերզելին՝ Ռոգելիմից,


Սավուղի զորավար Աբենները՝ Ների որդին, վերցրեց Սավուղի որդի Հեբուսթեին ու տարավ Մաանայիմ


Իսրայելի արքան ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրավում ասորիների արքայից»։


Ադդովի որդի Այինադաբը՝ Մաանայիմում,


Նրանց սահմանները եղան Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, այսինքն՝ ամովնացիների երկրի կեսը, մինչև Արոյեր, որը Ռաբայի դիմացն է,


և Եմակում [𝕸 հովտում] Բեթարամը, Բեթնամրան, Սոկքովթն ու Սափովնը՝ Եսեբոնի արքա Սեհովնի թագավորության մնացած մասը։ Սահմանը Հորդանան գետն է, մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի արևելյան կողմը։


Հորդանան գետի այն կողմում, Երիքովից արևելք Ռուբենի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամովթը Գաղաադում, Մանասեի ցեղից՝ Գովղանը Բասանում։


Գադի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Ռամովթը Գաղաադում և նրա արոտավայրերը, ինչպես նաև Մաանայիմը և նրա արոտավայրերը,


Ամովնի որդիները վեր կացան և բանակեցին Գաղաադում. Իսրայելի որդիներն էլ վեր կացան և բանակեցին Դիտանոցում։


Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա իշխան և առաջնորդ կարգեց։ Հեփթայեն Տիրոջ առաջ Մասեփայում կրկնեց իր այս բոլոր խոսքերը։


Այն ժամանակ Տիրոջ հոգին իջավ Հեփթայեի վրա։ Նա անցավ Գաղաադով ու Մանասեի երկրով, հասավ Գաղաադի Դիտանոցը և այնտեղից ուղղվեց Ամովնի որդիների դեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ