Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 3:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Արաբան և Հորդանան գետը նրա սահմանն է, Քեներեթից մինչև Արաբայի ծովը՝ Աղի ծովը, որից արևելք Փասգա լեռան ստորոտն է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 նաև դաշտը, որի սահմանն է Հորդանան գետը, Քեներեթից մինչև Արաբայի, այսինքն՝ Մեռյալ ծովը, Փասգա լեռան ստորոտը՝ արևելյան կողմում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 3:17
16 Խաչաձեւ Հղումներ  

Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։


Սրանք բոլորը հավաքվեցին Աղի ձորում, որը Աղի ծովն է։


Նա Իսրայելի սահմանները՝ Եմաթի մուտքից մինչև Արաբա ծովը վերականգնեց, ինչպես ասել էր Տերը՝ Աստված, իր ծառա գեթաքոբերացի Ամաթ մարգարեի որդի Հովնանի միջոցով,


Նա ասաց ինձ. «Այս ջուրը, որ դեպի արևելք՝ գալիլեացիների կողմն է դուրս գալիս, իջնում է Արաբիա ու գալիս է մինչև ծով՝ ջրերի ելքը, և ջրերը պիտի բուժի։


Նա վերցրեց նրան ու գնաց Դիտանոց [𝕸 Ցոֆիմ] ագարակը՝ Կոփածո լեռան գագաթին, այնտեղ կառուցեց յոթ բագին և ամեն մի բագինի վրա մատուցեց մեկական զվարակ ու խոյ։


Եվ մինչ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խոսքը, նա կանգնած էր Գեննեսարեթի ծովակի ափին։


ամբողջ Արաբան, որ գտնվում է Հորդանան գետից այն կողմ՝ արևելյան մասում, մինչև Արաբայի ծովը՝ Կոփածո լեռան [𝕸 Աշդոտ-Պիսգա] ստորոտը։


և Արաբան մինչև Քեներեթի ծովը՝ արևելքից և մինչև Աղի ծովը՝ արևելքից, Ասեմովթի ճանապարհը՝ Թեմանից, որ Ասեդովթ Փասգայի ստորոտում է։


և Եմակում [𝕸 հովտում] Բեթարամը, Բեթնամրան, Սոկքովթն ու Սափովնը՝ Եսեբոնի արքա Սեհովնի թագավորության մնացած մասը։ Սահմանը Հորդանան գետն է, մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի արևելյան կողմը։


Հարավային կողմից նրանց սահմանները գնում են մինչև Աղի ծովի եզրը՝ նրա հարավակողմն իջնող բարձրավանդակից,


Արևելքից սահմանն ամբողջ Աղի ծովն է, մինչև Հորդանան գետի եզերքը։ Նրանց հյուսիսային սահմանը ծովածոցից, Հորդանան գետի եզերքից


Ապա սահմաններն անցնում են Բեթագղայի հետևից, ծովի հյուսիսից և վերջանում են Աղի ծովի հյուսիսային ու Հորդանան գետի հարավային ծայրում։ Այս է նրանց սահմանը հարավից.


նաև տյուրոսցիների պարսպապատ քաղաքները՝ Տյուրոս, Ամաթ, Ռեկկաթ, Քեներեթ,


վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ