Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 13:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և նրանց տվեց այն տարածքը, որ սկսվում է Արոյեր քաղաքից, Առնովն գետի ափերից, Առնովն գետի ձորում գտնվող քաղաքից ամբողջ Միսովրը [𝕸 սարահարթ] մինչև Եսեբոն, Մադեբան և նրա շրջակա քաղաքները՝

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրանց սահմանը եղավ Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից և ձորում գտնվող քաղաքը և Մեդաբայի մոտ եղած ամբողջ դաշտավայրը,

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 13:16
18 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք անցան Հորդանան գետը և կանգ առան Արոյեր քաղաքի աջ կողմը, որը Գադի ու Եղիազարի ձորի միջև է։


Նրանք վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, ինչպես նաև Մաաքայի զորքը, նրա արքայի ղեկավարությամբ, որ եկան և բանակ դրեցին Մեդաբայի դիմաց։ Ամովնացիներն էլ հավաքվեցին իրենց քաղաքներից ու եկան պատերազմելու։


Եսեբոնն ու Ելեիլան գույժ բարձրացրին, նրանց ձայները մինչև Հասսա լսելի եղան, ահա թե ինչու մովաբացին ճչում է, և նրա հոգին գիտակցում է։


որովհետև Եսեբոնը ամորհացիների արքա Սեհովնի քաղաքն էր։ Նա մինչ այդ պատերազմ էր մղել Մովաբի արքայի դեմ ու գրավել նրա ամբողջ երկիրը՝ Արոյերից մինչև Առնովն։


«Այն ժամանակ ժառանգեցինք այդ երկիրը՝ Առնովնի ձորի եզերքում գտնվող Արոյեր քաղաքից մինչև Գաղաադի կեսը, և նրա քաղաքները տվեցի Ռուբենի ու Գադի ցեղերին։


ամորհացիների թագավոր Սեհովնը, որը բնակվում էր Եսեբոնում և տիրում էր Արոյերից մինչև Առնովնի ձորը՝ ձորաբերանը, Գաղաադի կեսը, մինչև Հաբովկի հեղեղատը, որ ամովնացիների սահմանն է,


Մովսեսը Ռուբենի ցեղին ժառանգություն տվեց ըստ նրանց տոհմերի,


Դեբոնը, Բամովթ-բահաղը, Բաաղմովթի տունը,


Արոյերից, որ գտնվում է Առնովնի հեղեղատի եզերքին, և ձորի մեջ գտնվող քաղաքը, ամբողջ Միսովրը, Մեդաբայից մինչև Դեբոն։


որովհետև Մովսեսը երկու ցեղերին և Մանասեի կես ցեղին ժառանգություն տվել էր Հորդանան գետի այն կողմում։ Բայց նրանց մեջ ղևտացիներին ժառանգություն չէր տվել։


Ղևիի որդիները ձեր մեջ բաժին չունեն, որովհետև նրանց բաժինը Տիրոջ համար արված քահանայությունն է. Գադը, Ռուբենը և Մանասեի կես ցեղը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում, ստացան իրենց ժառանգությունը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել էր նրանց»։


Իսրայելը երեք հարյուր տարի ապրում է Եսեբոնում և նրա արվարձաններում, Արոյերում և նրա արվարձաններում ու Հորդանան գետի ափերի բոլոր քաղաքներում։ Դրանք այնքան ժամանակ ինչո՞ւ չազատեցիք։


Եթերի ու Արոյերի, Եփթամոթի, Եսթամայի,