Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 3:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 «Այն ժամանակ ժառանգեցինք այդ երկիրը՝ Առնովնի ձորի եզերքում գտնվող Արոյեր քաղաքից մինչև Գաղաադի կեսը, և նրա քաղաքները տվեցի Ռուբենի ու Գադի ցեղերին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Երբ այդ երկիրը գրավեցինք, Ռուբենի և Գադի ցեղերին տվեցի այն տարածքը, որ ընդգրկում է Արոերը, Առնոնի ձորը և Գաղաադի լեռնային տարածքի կեսը իր քաղաքներով։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 3:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Առնովնի ձորի եզերքին գտնվող Արոյեր քաղաքից, և այն քաղաքից, որ գտնվում է այդ ձորում, մինչև Գաղաադի սահմանները քաղաք չմնաց, որ փրկվեր մեր ձեռքից. բոլորը Տերը՝ մեր Աստվածը, մատնեց մեր ձեռքը։


Հորդանան գետից արևելք գտնվող ամբողջ Գաղաադի, Գադի, Ռուբենի ու Մանասեի երկրներում, Առնովնի ձորի եզրին գտնվող Արոյերից մինչև Գաղաադ ու Բասան։


Առնովնի ձորի եզերքին գտնվող Արոյերից սկսած մինչև Սեհովնի [𝕸 Սիոն] լեռը, որը Ահերմոնն է,


Մովսեսը Գաղաադը տվեց Մանասեի որդի Մաքիրին, որը բնակվեց այնտեղ։


Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օվգի թագավորությունը, տվեցի Մանասեի ցեղի կեսին (Արգոբի ողջ շրջանը՝ Բասանը, ռափայինների երկիր էր համարվում)։


Հետևե՛ք, որ կատարեք այս ուխտի բոլոր խոսքերը, որպեսզի իմանաք այն ամենը, թե ինչ եք անելու։


ու գրավեցինք նրանց երկիրը, և այն ժառանգություն տվեցի Ռուբենի ցեղին, Գադի ցեղին ու Մանասեի կես ցեղին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ