ՀԵՍՈՒ 12:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք են ամորհացիների թագավորները, որոնց կոտորեցին Հեսուն և Իսրայելի որդիները Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևմուտք՝ Բաղգադի ծովեզրին, Լիբանանի դաշտում մինչև Աղովկ լեռը, որ բարձրանում է դեպի Սեիր։ Հեսուն Իսրայելի ցեղերին իրենց բաժինների համեմատ որպես ժառանգություն տվեց դրանք՝ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք են երկրի թագավորները, որոնց հարվածեցին Հեսուն և Իսրայելի որդիները Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք, Լիբանանի հովտում գտնվող Բաաղգադից մինչև Քալակ լեռը, որ բարձրանում է դեպի Սեիր. և Հեսուն նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց Իսրայելի ցեղերին՝ իրենց վիճակների համեմատ. |
Հակոբը, նրանց տեսնելով, ասաց. «Այս բանակը Աստծունն է», և այդ վայրի անունը դրեց Բանակատեղիներ [𝕸 Մախանայմ]։
իշխան Դեսոնը, իշխան Ասերը և իշխան Ռիսոնը։ Սրանք քոռեցի իշխաններն են իրենց իշխանություններում՝ Եդովմի երկրում։
«Վերադարձանք ու եկանք անապատ Կարմիր ծով տանող ճանապարհով, ինչպես Տերն էր ասել ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։
Ժողովրդին պատվիրի՛ր՝ ասելով. “Դուք ահա անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմաններով։ Նրանք ձեզանից պիտի վախենան, բայց դուք զգո՛ւյշ եղեք,
Աքեղ սարից մինչև Սեիրի ելքը, մինչև Բաաղգադ և Լիբանանի դաշտավայրերը՝ Ահերմոնի ստորոտում, նրանց բոլոր թագավորներին նա բռնեց և կոտորեց։
Հեսուն նվաճեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և Հեսուն այն որպես ժառանգություն բաժիններով տվեց Իսրայելին, ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը դադարեց պատերազմելուց։
Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջ՝ ցամաքի վրա։ Եվ Իսրայելի բոլոր որդիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը։
Երբ Հորդանան գետի այն կողմի ամորհացիների բոլոր թագավորները՝ լեռնայինները, դաշտայինները, և՛ նրանք, որ մեծ ծովի ամբողջ եզերքին էին, և՛ նրանք, որ Լիբանանի մոտ էին, նաև քետացիները, ամորհացիները, գերգեսացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիները, հեբուսացիները լսեցին,