Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 11:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Աքեղ սարից մինչև Սեիրի ելքը, մինչև Բաաղգադ և Լիբանանի դաշտավայրերը՝ Ահերմոնի ստորոտում, նրանց բոլոր թագավորներին նա բռնեց և կոտորեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Սեիր բարձրացող Քալակ լեռից մինչև Հերմոն լեռան տակ՝ Լիբանանի հովտում եղող Բաաղգադը։ Նա դրանց բոլոր թագավորներին բռնեց, հարվածեց նրանց և սպանեց։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 11:17
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց թագավորներին կմատնի քո ձեռքը, և նրանց անունները կջնջեք այդ տեղից։ Ոչ ոք չի կանգնի քո դեմ, մինչև որ բնաջնջես նրանց։


և փղշտացիներից՝ ամբողջ Գաբա երկիրը և ամբողջ Լիբանանը՝ արևելքից, Ահերմոն լեռան ստորոտում գտնվող Գաղգաղայից մինչև Եմաթի մուտքը։


քանանացիների արևելյան և արևմտյան երկրներում՝ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, խևացիների և Ահերմոնի տակ Մասեփայի երկրում ապրողների մոտ։


անապատը և Անդրլիբանանը, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան ծովը ձեր սահմանները կլինեն։


ասելով. «Տերը եկավ Սինայից և մեզ երևաց Սեիրից։ Նա փութաց Փառանի լեռից դեպի Կադես՝ աջ կողմում ունենալով բյուր հրեշտակների,


«Վերադարձանք ու եկանք անապատ Կարմիր ծով տանող ճանապարհով, ինչպես Տերն էր ասել ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։


Հակոբը, նրանց տեսնելով, ասաց. «Այս բանակը Աստծունն է», և այդ վայրի անունը դրեց Բանակատեղիներ [𝕸 Մախանայմ]։


(Փյունիկեցիները Ահերմոնն անվանում են Սանիովր, իսկ ամորհացիները՝ Սանիր)։


Այդ բոլոր թագավորների դեմ Հեսուն շատ օրեր պատերազմ մղեց,


Այսպես ցո՛ւյց տուր ինձ քո աջը Եվ սրտով խոնարհներին՝ իմաստությունդ։


Դարձե՛ք և հեռացե՛ք այստեղից, գնացե՛ք ամորհացիների լեռը և Արաբա դաշտը, Քանանի լեռներն ու դաշտերը, դեպի հարավ ու դեպի ծովեզերք, դեպի Անդրլիբանան, մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ